Եթե ցանկանում եք որևէ մեկին զարմացնել ձեր պատրաստած անկրկնելի դեսերտներով, սակայն այդքան էլ փորձառու և հմուտ չեք այդ հարցում, ապա ձեզ կօգնեն մեր առաջարկած 6 աղանդերի բաղադրատոմսերը, որոնք հեշտ են պատրաստվում և անկասկած ձեզ կպահեն բարձունքին`
ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵԼԱԿ
Բաղադրիչներ.
ելակ – 500 գ,
շոկոլադ – 250 գ
Ելակները լվանալ, շարել անձեռոցիկի վրա: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Ամեն ելակի պոչից բռնելով` մտցնել հալված շոկոլադի մեջ: Ելակները շարել ափսեի մեջ, 3 րոպե թողնել սառը տեղում: Երեք րոպեից կարելի է մատուցել: Կարելի է վերցնել սպիտակ և սև շոկոլադ, աղանդերն ավելի գեղեցիկ է երկգույն շոկոլադով:
ԲԱՆԱՆԻ ՊԱՂՊԱՂԱԿ ԿԵՖԻՐՈՎ
Բաղադրիչներ.
կեֆիր – 300 գ,
մեղր – 2 լիքը ճ.գդ.,
բանան – 2 հատ,
զարդարելու համար ցանկացած միրգ
Բլենդերի մեջ խառնել բանանը, մեղրը, կեֆիրը: Դնել սառնարանի մեջ: 1,5 ժամ անց ևս մեկ անգամ հարել և նորից դնել սառնարանը: Կրկնել 2 անգամ: Դա արվում է սառույցը կոտրելու համար: Պաղպաղակը 6 ժամից պատրաստ է: Զարդարել կարագի մեջ տապակած բանանով, խնձորով, ծիրանի շերտերով: