Օծանելիքի ընտրությունը շատ նուրբ գործ է: Արդյոք միշտ ենք մենք ճիշտ ընտրում այն բույրը, որն իրոք համապատասխանում է մեր կազմվածքին, խառնվածքին ու մաշկի տեսակին? Մասնագետներն առանձնացնում են ութ խմբեր, որոնցից յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ որոշակի գույնի, հագուստի ձևի ու բույրի: Թե որ խմբի մեջ եք մտնում դուք, կարող եք պարզաբանել հետևյալ թեստի միջոցով: Ի դեպ, ձեզ կօգնի կողմնորոշվել ոչ թե ձեր հոտառության օրգանը` քիթը, այլ` աչքերը:
Ուշադիր դիտեք հետևյալ նկարները` առանց կարդալու դրանց դիմաց գրված տեքստը, և ընտրեք դրանցից մեկը, որը ձեզ մյուսներից ավելի է դուր գալիս: Ընտրությունը կատարելուց հետո կարող եք կարդալ տվյալ նկարի դիմաց գրված բացատրությունը:
Դուք խելամիտ, լուրջ և, միևնույն ժամանակ, արկածներ սիրող մարդ եք: Ձեզ հարմար են այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք են "Obsession"-ը (Calvin Klein), Youth Den-ը(Estee Lauder): Այդ բույրերը նախընտրում են Իզաբելլա Ռոսսելինին, Մերիլ Սթրիփը: | ||
Դուք ուժեղ կամք ունեք, սեփական արժանապատվության խիստ զարգացած զգացում: Չնայած դրան` դուք հաճախ տարերայնորեն եք գործում: Ձեր այդ հատկություններին համապատասխանող բույրերն են "Cristalle"-ը (Chanel) և "Helston 4711"-ը: Այս հարցում ձեր ճաշակը համընկնում է հռչակավոր Թինա Թերների ճաշակին: | ||
Նման նկարը նախընտրում են կենսուրախ, զվարթ և շատ հետաքրքասեր մարդիկ: Նրանք, որպես կանոն, նախընտրում են մրգա-ծաղկային բույրեր, ինչպիսիք են "Escale"-ը (Calvin Klein), "Fleur d'Interdif"-ը: Այս բույրերի սիրահարն է Մադոննան: | ||
Դուք անուղղելի երազող եք, ռոմանտիզմի «վերջին մոհիկանը» մեր քաոսային դարաշրջանում: Ձեզ դուր են գալիս քաղցր արևելյան ծաղկային բույրերը, մասնավորապես` "Wings"-ը (Giorgio Beverly Hills) և "Tresor"-ը (Lancome): Մի վհատվեք, ձեր նախապատվություններում դուք միայնակ չեք, դրանք ձեզ հետ կիսում է Ջուլիա Ռոբերթսը: | ||
Կասկած չկա, որ այս նկարը կընտրի դասականորեն էլեգանտ, փոքր-ինչ սառը կինը: Նրա իմիջին հատուկ բույրերն են "Caleche"-ն (Hermes) ու "White linen"-ը (Estee Lauder), որոնց իր նախապատվությունն է տալիս նաև Կատրին Դենյովը: | ||
Այստեղ ևս երկու կարծիք լինել չի կարող. նման նկարը կհավանեն միայն դինամիկ, ակտիվ, անհանգիստ մարդիկ: Նրանց ներդաշնակում են թարմ խոտի և ծաղիկների բույրով օծանելիքները, ինչպիսիք են` "Anais Anais"-ը (Cacharel) կամ "Can de Patou"-ն: Թերևս արդեն գուշակեսիք, որ այդ բույրերն է նախընտրում կտրուկ փոփոխությունների սիրահար Շերը: | ||
Դուք նույնքան ներդաշնակ ու բնական եք, որքան և այն հողը, որի վրա ամուր կանգնած եք ձեր երկու ոտքերով: Նախընտրում եք ամենագեղեցիկ ծաղկի` վարդի բույրը: | ||
Սա ուժեղ և անկախ կնոջ ընտրությունն է: Ձեր խառնվածքին համապատասխանում են "Justice" դիմափոշու բույրը, "Passion"-ը (Էլիզաբեթ Թեյլորից): By MAMUSHIK |
Комментариев нет:
Отправить комментарий