Թուրքիայի Գազիանթեփ նահանգի (Այնթափ) գյուղերից մեկում փեսան հարսանիքի օրը հարսին հայրական տուն բերելիս ցանկացել է օդ կրակել, սակայն կորցրել է զենքի կառավարումը եւ կրակել հավաքված հյուրերի վրա։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփի Աքագյոզ գյուղում հարսանիքի ընթացքում փեսան հարսին հարեւան գյուղից վերցնում է եւ ուղեւորվում հայրական տուն։ Փորձելով յուրահատուկ ձեւով նշել հարսի գալուստը, փեսան սկսել է «Կալաշնիկով» ինքնաձիգով օդ կրակել, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ կրակահերթ է արձակել հյուրերի ուղղությամբ։ Կրակահերթից վիրավորվել է 8 հոգի, տեղում մահացել է փեսայի հայրը, հորաքույրը՝ հիվանդանոցի ճանապարհին, իսկ հորաքրոջ 19 ամյա աղջիկը, չնայած բժիշկների ջանքերի, մահացել է հիվանդանոցում։
Փեսայի հորեղբորորդի Թուրգայ Ալթընը ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, որ ինքն է կրակել ինքնաձիգից, սակայն ոստիկանությունը կասկածում է փեսային եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։
By MAMUSHIK
By MAMUSHIK
Комментариев нет:
Отправить комментарий