Արթուր Աբրահամը կդառնա «Boom-Boom»երգի տեսահոլովակի գլխավորդերակատարը: Ինչպես հայտնի է, այդ երգովԷմմին հանդես կգա Եվրատեսիլ-2011-ում:Այդ մասին Երևանում կայացած մամլոասուլիսում հայտարարել է ինքը` Էմմին:
Նա հրաժարվել է բացահայտել տեսահոլովակի սյուժեիմանրամասները՝ նշելով, որ կլիպը նկարահանվում էՀայաստանում ու Գերմանիայում և ավարտին կհասցվի մեկշաբաթում:
Էմմին հայտնել է նաև, որ առաջիկա օրերին նա կսկսի իրպրոմո-տուրը եվրոպական երկրներով, իսկ իր ելույթըԵվրատեսիլում նվիրում է իր հոր՝ քանդակագործ ԴավիթԲեջանյանի հիշատակին:
Պրոմո-տուրի շրջանակներում Էմմին կայցելի Հունաստան, Կիպրոս, Գերմանիա, Ռուսաստան, Նիդերլանդներ եւ այլ երկրներ: Միաժամանակ, երգչուհու կարծիքով, միայն պրոմո-տուրերով հնարավոր չէ գրավել հանդիսատեսի սրտերը: «Եթե արտիստը դուր գա, նրա օգտին կքվեարկեն ցանկացած երկրում: Ուստի այն երկրների ընտրությունը, որտեղ պետք է այցելեմ պրոմո-տուրի շրջանակներում, չի կատարվել ելնելով այդ երկրներում հայ համայնքի առկայությունից կամ բացակայությունից: Դա կատարվել է աշխատանքային խիստ գրաֆիկից ելնելով»,- ասել է Էմմին, ով ապրիլի 3-ին Մոսկվայում ելույթ է ունենալու նաեւ «Տաշիր» մրցանակաբաշխությանը:
Էմմին իր եվրատեսլյան համարի հետ կապված միայն մեկ գաղտնիք բացեց. Համարի ժամանակ պարելու են տղամարդիկ եւ մարտի 29-ին այդ նպատակով Երեւան է ժամանելու բեմադրողների խումբը:
Էմմին իր եվրատեսլյան համարի հետ կապված միայն մեկ գաղտնիք բացեց. Համարի ժամանակ պարելու են տղամարդիկ եւ մարտի 29-ին այդ նպատակով Երեւան է ժամանելու բեմադրողների խումբը:
Boom-Boom երգը (երաժշտությունը՝ Apricota խումբ, խոսք՝ ՍոսիԽանիկյանի, գործիքավորումը՝ Արա Թորոսյանի), որով Էմմին հանդես կգա Եվրատեսիլում, ընտրվեց մարտի 5-ին ՀայաստանիՀանրային հեռուստատեսության եթերում SMS-քվեարկության ևժյուրիի որոշման միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Էմմին հանդես կգա մայիսի 10-ին 4 համարի տակ:
Комментариев нет:
Отправить комментарий