пятница, 25 февраля 2011 г.

Chisht shrtunqner



Շուրթերը դեմքի կարեվորագույն մասերից մեկն են: Դրանք են, որ ընդգծում են ժպիտի անկրկնելիությունն ու կերպարի խորհրդավորությունը:

Վիզուալ խորամանկություններ

Շուրթերի գույնի ինտենսիվությունն առաջին հերթին կախված է աչքերի շպարից: Եթե նախընտրում եք ընդգծել աչքերը, ապա շուրթերը հարկավոր է ավելի զուսպ ներկել: Եվ հակառակը. աչքերը քիչ շպարելու դեպքում շուրթերը կարելի է հատկապես ընդգծել:
Նաեվ հիշեք. որքան բաց է մաշկի գույնը, այնքան ավելի բաց երանգներ ունեցող շրթներկեր է պետք գործածել, եվ հակառակը:
  • Թուխ մաշկ ունեցող սեվահերներին առավել հարմար են վառ, անպայման նարնջագույն երանգավորում ունեցող շրթներկերը: Մոխրագույն եվ երկնագույն աչքերով եվ բաց մաշկով սեվահերներին խորհուրդ է տրվում կանգ առնել դասական կարմիր կամ մանուշակագույն երանգների վրա:
  • Կարմրավուն մազերով պատված լուսավոր երեսը առավել արտահայտիչ կդառնա շագանակագույն, կորալային կամ հասած սալորի երանգ ունեցող շրթներկեր գործածելու դեպքում:
  • Կապտաչյա դեղնահերների համար ամենից հարմարը բալի եվ հարուստ, վարդագույն կակաչի երանգներն են: Բաց կարմիրի բոլոր երանգները կընդգծեն կանաչ եվ շագանակագույն աչքեր ունեցող դեղնահերների դիմագծերը:
Շրթներկի երանգի միջոցով հնարավոր է քողարկել բնական թերությունները: Օրինակ, փայլ պարունակող շրթներկն ընդգծում է շուրթերի բոլոր անհարթությունները, հետեվաբար այն ցանկալի չէ գործածել անհարթ մաշկի վրա, ինչպես նաեվ` հաստլիկ եվ/կամ ժապավենաձեվ շուրթերի դեպքում:
Ի նկատի ունեցեք, որ բաց երանգ ունեցող շրթներկն առավել լայն, մեծ տեսք է հաղորդում շուրթերին, իսկ մուգ երանգները, հակառակը, սեղմում են շուրթերը:
Վարպետորեն արված շպարի կարեվոր տարրերից մեկն էլ ատամների անկատարության քողարկումն է: Դեղնավուն ատամները արտաքուստ սպիտակ են թվում շիկավուն, մանդարինի երանգ ունեցող շրթներկերի ներքո: Իսկ ահա մուգ շագանակագույն շրթներկ կարող են իրենց թույլ տալ միմիայն սպիտակափայլ ժպիտ ունեցողները: Եթե ատամնաշարի տեսքը հեռու է կատարելությունից, գործածեք բաց երանգներ ունեցող շրթներկեր. դրանք ուշադրությունը հեռացնում են ատամներից: Իսկ եթե ցանկանում եք թաքցնել ատամների ձեվը, ապա շրթներկի փոխարեն գործածեք շուրթերի համար նախատեսված փայլեր:

Շուրթերը շպարելու մի քանի գաղտնիքներ

  1. Շրթներկերը պահեք սառնարանում. դրանք ավելի երկար կծառայեն:
  2. Երբեք մի փորձեք շրթներկի թեստերը ձեր շուրթերի վրա, դա հակահիգիենիկ է: Գույնը ստւգելու համար շրթներկը փորձարկեք մատի ծայրի, այլ ոչ թե ձեռքի ներքին մասի վրա. մատների մաշկն ու տեքստուրան ավելի նման են շուրթերի մաշկին ու տեքստուրային:
  3. Որպեսզի շրթներկը ավելի կայուն լինի, շուրթերին նախ մատիտ քսեք` որպես հիմք: Իսկ եթե շրթներկի գույնը շատ բաց է, գործածեք մարմնագույն մատիտ:
  4. Եթե ուզում եք, որ շուրթերն առավել փափուկ ու անհստակ տեսք ունենան, ապա շրթերկն օգտագործեք առանց կոնտուրային մատիտի:
  5. Որպեսզի շրթներկի հետքերը չդրոշմվեն ատամնաշարի վրա, այն քսելուց հետո ցուցամատը հպեք շուրթերի միջեվ եղած մասին. շրթներկի ավելցուկը կմնա ձեր մատի, այլ ոչ թե ատամների վրա:
  6. Եթե իրավիճակը ստիպում է շատ արագ շպարվել, կարող եք շրթներկը որպես սնգույր (այտերի կարմրաներկ) օգտագործել: Սակայն հակառակ փոխարինմանը երբեք մի դիմեք:
  7. 50-ին մոտ կանայք սովորաբար ավելի երիտասարդ են երեվում քսուքանման շրթներկ գործածելու դեպքում: Այն նաեվ շատ լավ խոնավեցնում է շուրթերը: Արդյունքը հակառակն է չոր եվ անփայլ շրթներկ կամ փայլ գործածելու դեպքում:
  8. Եթե ձեր շրթներկի երանգն ավելի վառ է, քան սպասում էիք, վրայից կարող եք մի քանի տոն ավելի դժգույն փայլ քսել:




    By MAMYSHIK

Комментариев нет:

Отправить комментарий