Показаны сообщения с ярлыком coca cola. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком coca cola. Показать все сообщения

суббота, 2 апреля 2011 г.

Coca cola



1886 թվականին Ատլանտացի բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը ցավը մեղմացնող միջոցներ էր փնտրում:Մի օր նա կոկա բույսի տերևների մզվածքից (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ իր ստեղծած օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։ Հարկ է նշել,որ օշարակը գազավորված չէր և վաճառվում էր Ատլանտա քաղաքի խոշոր դեղատներից մեկում: Մի օր վաճառողը շփոթելով ծորակները պատահաբար սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը: Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է «Coca-Cola»։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։Ինպես նկատեցիք անվանումը կազմված է նրա բաղադրության մեջ մտնող երկու հիմնական տարրերի անունից: