суббота, 2 апреля 2011 г.

Coca cola



1886 թվականին Ատլանտացի բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը ցավը մեղմացնող միջոցներ էր փնտրում:Մի օր նա կոկա բույսի տերևների մզվածքից (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ իր ստեղծած օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։ Հարկ է նշել,որ օշարակը գազավորված չէր և վաճառվում էր Ատլանտա քաղաքի խոշոր դեղատներից մեկում: Մի օր վաճառողը շփոթելով ծորակները պատահաբար սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը: Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է «Coca-Cola»։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։Ինպես նկատեցիք անվանումը կազմված է նրա բաղադրության մեջ մտնող երկու հիմնական տարրերի անունից:
ըմպելիքը սկզբնական շրջանում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրեկան գնում էր 9 մարդ։ Այդ տարի Կոկա-կոլաի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին ընկերությունն աշխատել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ,իսկ այսօր Կոկա-կոլա ընկերությունը համարվում է աշխարհի ամենաշահութաբեր ընկերություններից մեկը:




Սննդային արժեք
Կալորիականություն42 կկալ
Սպիտակուցներ0
Ճարպեր0
Ածխաջրեր10,6 գ
Նատրիում7,0 մգ
Կալիում1,0 մգ
Կալցիում4,0մգ
Մագնիում1,0 մգ
Ֆոսֆորմոտ 17 մգ

Մի քանի հետաքրքիր փաստեր Coca Cola-ի մասին`



  1. Եթե ամբողջ պատմության ընթացքում արտադրված Coca Cola-ն բաժանենք աշխարհի ամբողջ բնակչությանը, ապա մեզնից յուրաքանչյուրը կստանա 1500 շիշ Coca Cola
  2. Եթե ամբողջ պատմության ընթացքում արտադրված Coca Cola-ն լցնենք 180 սանտիմետր խորությամբ լողավազանի մեջ, ապա լողավազանը կւնենա 33 կմ երկարություն և 15 կմ լայնություն: Ադպիսի լողավազան կարող են միաժամանակ մտնել 512000000 մարդ
  3. Ամեն վարկյան աշխարհում խմում են 8000 բաժակ Coca Cola
  4. Ատլանտայում գտնվող Coca Cola-ի հսկայական նշանը կազմված է 1407 հասարակ լամպերից և էչճւ նեոնային լամպերից: Լոգոտիպի բարձրությունը 9մ է, լայնությունը` 8մ, իսկ քաշը 12,5տ
  5. Coca Cola-ն օլիմպիական խաղերի ամենաշարունակական հովանավորն է եղել, նա հովանավորել է խաղերը 1928թ-ից














BY MAMUSHIK))))))))))))


Комментариев нет:

Отправить комментарий