воскресенье, 27 февраля 2011 г.

♥♥♥ TEDDY♥♥♥


Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Այս տարի նա կդառնա 109 տարեկան:  Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, պատրաստվեք նշելու նրանց տարեդարձը: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ J
Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա այսպիսին է: Ավելի քան 100 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ այդպես էլ նրանց ոչ մի արջ չհանդիպեց: 
Քանի որ Ռուզվելտը նախագահ էր, իսկ նախագահները սովորաբար անհաջող որս չեն ունենում, նրա օգնականները նախագահին օգնելու համար մի արջ էին բռնել ու կապել ծառին, որպեսզի Ռուզվելտը հեշտությամբ կարողանա կրակել արջի վրա: Սակայն նախագահը կտրականապես հրաժարվեց անպաշտպան կենդանուն սպանել:


 Այս պատմությունը մի քանի օրում տարածվեց ամբողջ աշխարհով: Քլիֆորդ Բերիման անունով մի ծաղրանկարիչ նկարեց այդ տեսարանը և նկարն էլ տարածում գտավ: Հետո Բրուքլինի մի խանութպան` Մորիս Միչտոմը, և նրա կինը ոգեշնչված այդ պատմությամբ խաղալիք արջուկ պատրաստեցին և նախագահին խնդրեցին թույլ տալ խաղալիքն անվանել նրա անունով` Թեդդի: 
Արջուկն անսպասելի պահանջարկ սկսեց վայելել շուկայում և հսկայական եկամուտներ բերեց հեղինակներին: Թեդդի արջուկը Թեոդոր Ռուզվելտի թալիսմանը դարձավ, ասում են` հենց նա էլ օգնեց Ռուզվելտին հաղթել նախագահական ընտրություններում երկրորդ անգամ J
2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ արջուկի մասին մի քիչ մոռացան , բայց 1960-ական թթ. նա նոր վերածնունդ ապրեց: Վիետնամի պատերազմի ժամանակ նա դարձավ խաղաղության և հին ու բարի ժամանակների խորհրդանիշ:  

Չնայած որ Թեդդիները շատ երկար կյանք են ապրել, Հայաստանում նրանք միայն վերջին տարիներին հայտնվեցին և դեռ շարունակում են մի պստիկ թանկ արժենալ: Իսկ երեխաները, նաև երիտասարդները ոչ միայն խաղալիքներն են պաշտում, այլև նկարներն ու պատմությունները Թեդդիի մասին: Շատերի համար Թեդդին կյանքի իմաստ է




By MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий