суббота, 7 мая 2011 г.

Դիետան սիրում է մաթեմատիկա


Հերթական երկուշաբթին էլ անցավ ու էլի խոսքիդ տերը չեղար. հա դե մի օր` ընկերուհուդ ծննդյան փարթին էր, չէիր կարող հրաժարվել մի կտոր համեղ տորթից, մյուս օրը այնքան հոգնած էիր, որ մինչև մարզասրահ չհասար, բայց օրերն անցնում են, իսկ դու դեռ հայելու առաջ կանգնած` կազմվածքիցդ ես բողոքում:
   Մարմնիդ որոշ կլորություններն ու ծալքերը, իրոք, սխալ սննդակարգի արդյունք են: Բայց մյուս կողմից, խիստ դիետաները, երբ սննդից օգտագործում ես միայն մածուն, խնձոր ու կաղամբ, մեծ վնաս են հասցնում օրգանիզմիդ. հերիք չի սոված ես մնում, չես էլ նիհարում:
    Դիետոլոգներն այն կարծիքի են, որ օրվա ընթացքում ստացվող կալորիաների ճիշտ հաշվարկումը կարող է նկատելի ազդեցություն թողնել կազմվածքի վրա:

Մենք  առաջարկում ենք` ուտել ու միաժամանակ հաշվել կալորիաները:

Դրա համար տանն անպայման պետք է ունենաս կշեռքներ, ցանկալի է, որ թվային լինեն, միշտ ձեռքիդ տակ պահես մթերքների կալորիականության ցանկը, հաշվիչ, ու քեզ համար սովորություն դարձնես` մթերքների տուփերի վրա նշված կալորիաները կարդալը:
    Քո օրգանիզմին համապատասխան կալորիաների քանակը որոշելու համար կատարում ես պարզ հաշվարկ: Բանաձևի մեջ ուղղակի տեղադրիր համապատասխան թիվը:
   665 + (9.6 x մարմնիդ քաշը) + (1.8 x հասակդ սանտիմետրով) - (4.7 x տարիքդ)
   Ստացված թիվը բազմապատկում ես ակտիվությանդ կոեֆիցենտով և ստանում կալորիաների ամենօրյա այն քանակությունը, որն անհրաժեշտ է քո օրգանիզմին:
  Ակտիվության կոեֆիցենտն է.
- նստակյաց կենսակերպ - 1,2
- միջին ակտիվություն /թեթև վարժություններ շաբաթը 1-3 անգամ/ - 1,375
- բարձր ակտիվություն /ինտենսիվ պարապմունքներ շաբաթը 3-5 անգամ/ - 1,55
- շատ բարձր ակտիվություն /ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն շաբաթը 6-7 անգամ/ - 1,725
Օրական կալորիաների չափաբաժնի քո նորման 15-20 տոկոսով քչացնելը կօգնի քեզ նիհարել: Բայց, ի սեր Աստծո, չտարվես այդ կրճատումներով և վերջում էլի հույսդ դնես մածունի ու խնձորի վրա:
Դիետոլոգներ խորհուրդ են տալիս քեզ` կալորիաները հաշվարկելու հետ մեկտեղ` հետևել մի քանի պարզ կանոների, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն նիհարելու գործընթացը.
- Օրդ նախաճաշով սկսիր: Ու մի զարմացիր, եթե ասենք, որ առավոտյան պետք է ընդունես օրվա կալորիաների քո չափաբաժնի ուղիղ կեսը:
- Հաճախ կեր, բայց փոքր քանակներով:
- Օրվա ընթացքում խմիր ութ բաժակից ոչ պակաս ջուր:
- Քնելուց երեք ժամ առաջ ոչինչ մի կեր:
Ով կմտածեր, չէ՞, որ մանկուց այդքան չսիրածդ մաթեմատիկան, կօգներ քեզ գեղեցիկ կազմվածք ունենալ :)

3 комментария: