пятница, 6 мая 2011 г.

Noradzev aknocner





























2011-i amenamodayik aknocneri govazdayin fotosharqer@




















Modayik aknocner@ hamashxarhayin podiumnerin
















Գլխավոր միտումը` որքան խոշոր լինի ակնոցը, այնքան լավ: Այս տարի նվազել են ակնոցի վրայի զարդարանքները` տեղը զիջելով պարզությանը, իսկ շեշտը դրված է ակնոցի շրջանակի վրա:
Նորաձև գույներ
Դասական սև գույնը, ինչպես միշտ, նորաձև է: Գործնական շփման դեպքում նորաձև են համարվում մուգ մոխրագույն, շագանակագույն կամ մուգ կարմիր շրջանակներով ակնոցները: Նորաձև են շագանակագույնի բոլոր երանգները, սպիտակը: Բաց երանգով մազեր ունեցողներին այս տարի խորհուրդ է տրվում կրել կարմիր,  կաթնագույն, բեժ գույնի կամ թափանցիկ շրջանակով ակնոց: Անչափ նորաձև են ապակու և շրջանակի կոնտրաստային երանգները:
Սակայն որքան էլ նորաձևությունը թելադրի իր պահանջները, ակնոց ընտրելու դեպքում ավելի կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը:  
Ուրեմն, մի քանի խորհուրդ` ճիշտ ակնոց ընտրելու համար:
* Եթե ձեր դեմքը եռանկյունաձև է` արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրեք լայն, ուղղանկյուն կամ կլոր շրջանակ:
*  Կլոր դեմք ունենալու դեպքում, մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ընտրել կլոր շրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով ակնոց:
* Բարակ, քառակուսի, իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է տրվում կրել  ուղղանկյունաձև դեմք ունեցող կանանց:
* Օվալաձև դեմքին շատ են սազում լայն, վերևի անկյունները վեր ձգվող շրջանակով ակնոցները:
* Ակնոց գնելիս պետք է մտածել` արդյոք այն հարմա՞ր է նստում քթին. ավելի ճիշտ է ընտրել շարժուն հենակով շրջանակ, որն ավելի ճիշտ կհենի ակնոցը:
* Պետք է պարզել` արդյոք կռանալիս ակնոցը վայր չի՞ ընկնում:

BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий