пятница, 1 апреля 2011 г.

Չընթերցված կամ գուցե ուշացած նամակ...



Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության ֆակուլտետի ուսանողուհի, 19-ամյա Լիլիթ Դավթյանին մարտի 22-ին մահացած էին գտել իր անկողնում. նախնական վարկածով նա ինքնասպանության էր դիմել, հավանաբար, պահի տակ կորցնելով հավատը սեփական ուժերի հանդեպ...

Լիլիթի ընկերոջ` Սևակի նամակը, որը տեղադրված է վերջինիս անձնական բլոգում, և որն այդպես էլ չհասավ հասցեատիրոջը` առանց փոփոխության ներկայացնում ենք մեր ընթերցողին (նրանք թող ներեն մեզ):

«Կներես, կինս...»

«Լիլ, այնքան չասված բառեր մնացին իմ մեջ, այնքան հարցականներ... Ինչո՞ւ էիր դու քեզ միշտ մենակ կարծում, երբ գոնե մայրդ անընդհատ կողքիդ էր... Հետո եղա ես... Ու կարծում էի, որ ամեն ինչ լավ է մեզ մոտ, ամեն ինչ ուղղակի երջանկությամբ է բուրում... Թեթևս... Այնքան կյանք կար քո մեջ, որ ինձ ապրեցնում էր, որ ինձ ստիպում էր ժպտալ...

Քո գրած սմսները, նամակները, զանգերը... Ախր այդքան շատ էինք մենք իրար մեջ, այդքան շատ... Հիշո՞ւմ ես, մի օր ասացիր, որ չես գնա այնքան, մինչև ես չասեմ, ես բացատրեցի, որ գնալն է կարևորն այստեղ, ոչ թե ով ում ինչ կասի ու դու ԽՈՍՏԱՑԱՐ երբեք ինձ մենակ չթողնել, դու ինձ խոստացար, Լիլ... Հիմա ես ի՞նչ եմ անելու, ո՞նց դիմանամ ցավերին, մենակությանը, կարոտին, Լի~լ...

Ուժեղս... Տեսնես լսո՞ւմ ես, երբ խոսում եմ քեզ հետ... Ես խոստանում եմ գալ քեզ մոտ, միակս, բայց հիմա այնքան թույլ եմ... Ես չեմ կարողանում քո նման նպատակասլաց լինել, չեմ կարողանում քեզ պես վճռական վերցնել... ու գալ... Դու, որ այդքան ուժեղ էիր... Շուտով, քո ծննդյան օրն է, հիշո՞ւմ ես մեր երազանքները, թե ինչպես երկուսով կնստենք մեքենան ու կսլանանք բոլորից ու ամեն ինչից հեռու, դու հարսի ճերմակ շորով կլինես, այնքան անթերի ու նուրբ, այնքան հիասքանչ, որ մինչև այսօր դեռ ոչ մեկ այդպիսի հարսնացու չի տեսել...

Դու քո մշտաներկա ժպիտով կվարես մեքենան, ինչպես ուզում էինք, իսկ ես կողքից կհիանամ քեզնով... Լի~լ, ինչի՞ սենց եղավ... Հիմա ահավոր մենակ եմ ու ինձ թվում է, որ իմ հերթական վատ երազներից է սա, ու անհամբեր սպասում եմ երբ ես ինձ արթնացնելու... Այսօր ամբողջ առավոտ սպասում էի, որ ուր որ է կզանգես, կասես. «Քնա՞ծ ես էլի, էշ», կասես «Սյեվակ» կամ «Սիրունս»: Ինչպե՞ս արթնանամ առավոտներն առանց քեզ, ինչպե՞ս առանց սկայպի գնամ քնելու: Լի~լ, ի՞նչ էի արել ես...

Գիտես, որ կյանքում շատ բան եմ կորցրել, բայց այսքան ցավո՞տ... Հիշո՞ւմ ես, որ մեր երեխաների համար ծիծաղելի անուններ էինք հորինում կամ որոշել էիր, որ բոլորին մի անուն կդնենք, որ, երբ լուսամուտից կանչես բոլորն էլ գան... Հրաշքս... Մեր բալիկները, մեր տունը, մեր երազանքները, հիշո՞ւմ ես, որ ծիծաղում էինք ու ասում, որ հազիվ հարամ անող չի լինի... Ո՞վ հարամ արեց, ո~վ...

Չգիտեմ, այնքա~ն բան ունեի քեզ տալու, այնքա~ն բան ունեի քեզ հետ, այնքա~ն ասելիք ունեմ ու այնքան մեծ հավատ, որ մի օր առավոտյան էլի կզարթնեմ ու լուսավոր դեմքդ կտեսնեմ մահճակալիս նստած, որ էլի մի օր այդպես անակնկալ կգաս մեր տուն, կարթնացնես ինձ, կգրկես... Լի~լ, ե՞րբ կգաս... Քո նվիրած ծաղիկն առաջվա պես իմ մահճակալի կողքին է, անշարժ, այնպես, ինչպես դու դրեցիր վերջին անգամ, հիմա ես ուզում եմ փոխեմ ծաղկամանն ու այն մեծանա, դառնա մեծ ծառ, որ չդժգոհես, երբ փակ սենյակում ծխում եմ: Ամեն սանտիմետրի վրա կաս, ամեն մի մասնիկիս մեջ...

Շորերիցս դեռ գալիս է իմ երջանկության քո հոտը, իմ կյանքից միշտ քո հոտն է գալու, փխրունս... Արքայադուստրս... Ասեիր էլի, գոնե ինձ ասեիր ինչ կա ներսումդ, դեբիլս... Ախր, ինձ ամեն ամեն ինչ էիր ասում, անգամ չասելիքները... Ազնիվս, ուզում եմ գամ քեզ մոտ օգնի էլի~, չեմ կարողանում, գիտե՞ս, ես քո նման ուժեղ չեմ, քո նման նպատակասլաց ու վստահ... Նույնիսկ համբուրվելիս...

Կներես, որ չեկավ մի օր այն պահը, երբ կզարթնեինք միասին ու ականջիդ կշշնջայի «կի~նս», կներես, որ քնած էի ու չիմացա, չզգացի, որ դու ինձ մենակ ես թողնում, կներես, որ չէի եկել այդ օրը քո ետևից, կներես, որ առավոտյան քեզ արթնացրի ու դասի ուղարկեցի, կներես Լի~լ, որ չկարողացա այնքան լավը լինել, որ իմ ՄԻԱՅՆ, իմ համար հետ կանգնեիր որոշումիցդ, որ մի վերջին անգամ հիշեիր իմ մասին ու չանեիր, Լի~լ...

Ո՞նց գոռամ, որ դու ինձ լսես... Կներես, որ չկարողացա անգամ քո մասին գրել, որ վստահ էի միշտ լինելուդ վրա ու չհասկացա ասածդ, երբ ասացիր, որ մի օր կփոշմանենք այն վայրկյանների համար, որ միասին չենք եղել... Կներես, որ ուշացա, Լի~լ... Մաքուրս, սպասի, հավատա, կգամ, շուտ կգամ... Կկարողանամ Ձագս...
Քո` Սյևակ»


Լուսանկարում ձախից աջ` Սեւակը, Լիլիթը, անծանոթուհի և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

3 комментария:

  1. Սևակ ջան, դու պետք է ուժեղ լինես ոչ թե գնալ կարողանալու համար, այլ մնալու համար, դա ավելի դժվար է, հավատա, ես ինքս դրա միջով անցել եմ ...

    ОтветитьУдалить
  2. Chisht eq aveli djvar e mnal qan heranal, ev Sevak@ piti sharunaki kyanq@ erku hogu poxaren

    ОтветитьУдалить
  3. ես կարծում եմ նա քեզ վերեվից միշտ կհետեվի դու պիտի ապրես

    ОтветитьУдалить