суббота, 3 сентября 2011 г.

Եղունգների խնամք




Անխնամ եղունգներով կինը, թող որ նա գեղեցկուհի լինի և անչափ խելացի, ամեն դեպքում շրջապատի մարդկանց վրա փնթիի տպավորություն է թողնում, նրան չի փրկի ո՛չ գեղեցկության սրահում արված սանրվածքը, ո՛չ հագուստը, ո՛չ էլ թանկարժեք օծանելիքը։
Եղունգներին տեղ-տեղ մնացած լաքը կամ եղունգների շուրջը արյունահոսող ծլեպները, էլ չենք խոսում ճաքճքոցների և սնկային հիվանդությունների մասին, անթույլատրելի երևույթներ են, ինչպես՝  կեղտոտ մազերը, և դրանք կարող են անդառնալիորեն նսեմացնել կնոջ հեղինակությունը։
Բայց չէ՞ որ այստեղ բարդ բան չկա. բավական է կանոնավոր կերպով (շաբաթը մեկ անգամից ոչ պակաս) մանիկյուր անել և ժամանակին վերացնել անհարթությունները։
Յուրաքանչյուրի համար՝ անհատական ձև և երկարություն

Բոլորովին էլ պարտադիր չէ հաճախակի գեղեցկության սրահ այցելել։ Եղունգներին անհրաժեշտ ձև կարելի է տալ նաև առանց տնից դուրս գալու, կարևորը անհրաժեշտ գործիքներ ունենալն է։ Եղունգները պետք է կտրել շաբաթը մեկ և մատներին համապատասխան՝ հղկել ե ձև տալ։ Երկար, նուրբ մատներին սազում է քառակուսի եղունգը, ավելի կարճ ու թմբլիկ մատներին՝ ձվաձև կամ նշաձև եղունգները։ Երկարության իդեալական չափը 3-4 մմ է։ Եղունգների ծայրերը պետք է մշակել ռետինե հիմք ունեցող կամ հատուկ փափուկ պլաստիկե խարտոցով։ Շատ կարևոր է խարտոցով եղունգների ճիշտ մշակումը, այն պետք է լինի մեկ ուղղությամբ կամ ծայրից դեպի մեջտեղ: Եթե սկսեք խարտոցն այս ու այն կողմ տանել-բերել, եղունգները կշերտավորվեն:

 
Կուտիկուլ. կտրել թե հետ տանել

Կատիկուլների խնամքի համար երկու մեթոդ գոյություն ունի, հեռացնել (կտրել) կամ հատուկ փայտիկի օգնությամբ հետ տանել։ Տնային պայմաններում գերադասելի է երկրորդ եղանակը, եղունգի շուրջը գտնվող նուրբ մաշկը կտրելը, թող որ փոքրիկ, բայց, ամեն դեպքում վիրահատություն է, և լավ կլինի այն վստահել մասնագետներին։ Այդ նրբամաշկը պետք է հատուկ նյութով փափկեցնել, հետո ռետինե ծայր ունեցող հատուկ փայտիկով զգուշորեն հետ տանել։ Քնելուց առաջ կուտիկուլներին կարող եք ձիթապտղի ձեթ քսել, այն հիանալի փափկեցնում է մաշկը, կանխարգելում ծլեպների առաջացումը և չի թողնում, որ մաշկը ճաքճքի։ Շաբաթը մեկ պետք է մերսել եղունգները կես կիտրոնի հյութով, այն հիանալի սպիտակեցնում է եղունգները։

Վերացնենք ծլեպները

Ավելի հեշտ է կանխարգելել ծլեպների առաջացումը, քան դրանք հեռացնել։ Եթե եղունգի նրբամաշկն սկսում է կոպտանալ և ճաքճքել, կօգնեն եղունգների համար ամեն երեկո ձիթապտղի ձեթի տաք լոգանքները։ Եթե ծլեպներն արդեն կան, ստիպված պետք է դրանք հեռացնել։ Սկզբում ձեռքերը դրեք 1 թեյի գդալ գլիցերին կամ մի քիչ կերակրի աղ ավելացրած տաք ջրի մեջ, թողեք մի քիչ մնան, այնուհետև լավ չորացրեք։ Ոչ մի դեպքում չի կարելի քաշքշել ծլեպները։ Վերջում անպայման ախտահանեք վիրավոր մատները


ճիշտ գույնը հաջողության գրավականն է

Լավագույն տարբերակը, որը հարմար է բոլորին, ֆրանսիական մանիկյուրն է։ Եղունգի մակերևույթը ծածկվում է մարմնագույն լաքով, ծայրերը՝ սպիտակ։ Հիանալի է դիտվում ցանկացած ձևի և երկարության եղունգների վրա (գերադասելի է՝ 5 մմ-ից ոչ երկար)։ Եթե դուք գունավոր մանիկյուր եք գերադասում, հատկապես՝ մուգ երանգները, անպայման եղունգի մակերևույթը պաշտպանիչ լաքաշերտով պատեք, որպեսզի այն չգունավորվի։ Սադափե երանգները երկու շերտով քսեք, փայլ չունեցող երանգները՝ երկու-երեք։ Ընտրեք ացետոնի նվազ պարունակությամբ լաք և այն մաքրելու համար նախատեսված լուծույթ։ Եվ մի՛ մոռացեք պարբերաբար հանգստյան օրեր կազմակերպել եղունգների համար, բացի ամրացնող միջոցներից՝ ոչինչ մի օգտագործեք։ Թողեք եղունգները մի քիչ շնչեն։
BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий