пятница, 25 февраля 2011 г.

Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոն



Կենտրոնը հիմնադրվել է 2001 թ.-ին: Այն գտնվում է Երևան քաղաքում: Ունի 40 հեկտար տարածք: Այն ամենամեծ կենտրոնն է ՀՀ տարարքում: Ձիասպորտի կենտրոնն ունի 1800մ երկարությամբ վազքուղի, 6 մարզադաշտ` 3 ավազի (80/120քմ), 2 կանաչ (60/105քմ) և մեկ փակ (30/72 քմ) դաշտ:   Կենտրոնն ունի 5 մարզիչ և 30 մարզիկ: ՀՁՖ գրեթե բոլոր մրցումները անց են կացվում Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում: Կենտրոնի ձիերը 26-ն են, որոնք զտարյուն անգլիական, անգլո-կաբարդինյան, անգլո-բուդյոնովյան, բարձրարյուն, գերմանական, գանովեր-ուկրաինական, անգլոարաբական և արաբական ցեղախմբերի են:   Կենտրոնին կից գործում է նաև Հովիկ Հայրապետյանի անվան մանկապատանեկան դպրոցը, որն ամեն տարի սեպտեմբերի մեկին կատարում է ընդունելություն: 
Հ.Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում կատարվում են նաև ձիավարության անհատական դասընթացներ հանրապետության լավագույն մարզիչների կողմից:
Գնացուցակ
Ձիավարություն` (արժեքը մեկ մարդու համար)
•    10 րոպե` 1500 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    30 րոպե` 3500 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    մեկ մասնավոր դաս` 45 րոպե`    5500 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    հինգ մասնավոր դաս` 45 րոպե`  25000 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    տաս մասնավոր դաս`45 րոպե`  45000 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    տասնվեց մասնավոր դաս` 45 րոպե` 64000 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի     դեպքում)
 

Հասցե` ք. Երևան, Շիրակի 39

By MAMUSHIK

4 комментария:

  1. Ha Luanka im kyanqna vonc em es iran karotum. Dziasprti masin myus temayum grelu em te inch vichakuma esorva dziarshavaran@

    ОтветитьУдалить
  2. isk.inch sportadzewinen soworacnum? .выездка,конкур?

    ОтветитьУдалить
  3. isk.inch sportadzewinen soworacnum? .выездка,конкур?

    ОтветитьУдалить