пятница, 25 февраля 2011 г.

Հարսանիքներն ըստ տարիների




Հարսանիքի օրը համարվում է Կանաչ Հարսանիք:

1 տարի անց` 
Չթե հարսանիք,


2 տարի անց` 
Թղթե հարսանիք,


3 տարի անց` 
Կաշվե հարսանիք,


4 տարի անց` 
Քաթանե, Վուշե հարսանիք,


5 տարի անց` 
Փայտե հարսանիք,


6 տարի անց` 
Չուգունե հարսանիք,


6,5 տարի անց` Ցինկե հարսանիք,

7 տարի անց` 
Պղնձե հարսանիք,


8 տարի անց` Թիթեղյա հարսանիք,

9 տարի անց` Հախճապակյա հարսանիք,

10 տարի անց` Արճիճե կամ Վարդագույն հարսանիք,

11 տարի անց` 
Պողպատե հարսանիք,


12 տարի անց` Նիկելե հարսանիք,

13 տարի անց` Ժանյակե հարսանիք,

14 տարի անց` Ագաթե հարսանիք,

15 տարի անց` 
Ապակե հարսանիք,


20 տարի անց` 
Ճենապակե (ֆարֆորե) հարսանիք,


25 տարի անց` 
Արծաթե հարսանիք,


30 տարի անց` 
Մարգարտյա հարսանիք, 
35 տարի անց` Կտավե, Մարջանե հարսանիք,

37,5 տարի անց` Ալյումինե հարսանիք,

40 տարի անց` 
Սուտակե (Ռուբինե) հարսանիք,

45 տարի անց` Շափյուղյա (Սապֆիրե) հարսանիք,

50 տարի անց` 
Ոսկե հարսանիք,


55 տարի անց` 
Զմրուխտե հարսանիք,


60 տարի անց` 
Ադամանդե հարսանիք,


65 տարի անց` Երկաթե հարսանիք,

67,5 տարի անց` Քարե հարսանիք,

70 տարի անց` Բարեբեր հարսանիք,

75 տարի անց` Տերունական, Թագավորական հարսանիք,

100 տարի անց` Կարմիր հարսանիք, կամ հալալ է Ձեզ: 



Շատ ամուսնական զույգեր ամեն տարի նշում են իրենց պսակադրության տարեդարձը: Այդ գեղեցիկ ավանդույթը հանդիսանում է ինչպես յուրահատուկ ամփոփում, այնպես էլ ապագա պլանների նախագծում, նաեւ անցածը հիշելու լավագույն առիթ: Գրեթե բոլորը գիտեն, թե երբ է Արծաթե կամ Ոսկե հարսանիքը, սակայն քչերը` այն մասին, որ համատեղ անցկացրած յուրաքանչյուր տարին ունի իր անվանումը: Տարիների քանակից են կախված նաեւ նվերները, որոնք փոխանակում են ամուսինները: Ստորեւ ներկայացված հետաքրքիր տեղեկատվությունը Ձեր ընտանեկան կյանքը կդարձնի առավել գունագեղ ու հետաքրքիր:
Համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է Չթե հարսանիք: Անվանումը կապված է այն բանի հետ, որ ամուսիններն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղի մանր ու չնչին խնդիրներին` ետեւում թողնելով սիրային գգվանքները: Ետեւում են մնացել նաեւ փորձություններն ու բացահայտումները: Այդ օրը ընդունված է միմյանց նվիրել չթից կարված թաշկինակներ: Առաջին տարին համարվում է ամենադժվարը, իսկ թաշկինակները խորհրդանշում են տարվա ընթացքում թափված արցունքները: Առաջին տարեդարձի ժամանակ բացվում է շամպայնի երկու շշերից մեկը, որոնք նվիրել էին հարսանիքի ժամանակ: Երկրորդ շիշն ընդունված է բացել առաջնեկի ծննդյան օրը:
Երկրորդ տարին նշվում է որպես Թղթե հարսանիք: Հարաբերությունների թարմությունն արդեն վերացել է, սակայն նրանք դեռ չեն դարձել ամուր: Այստեղից էլ անվանումը. չէ որ թուղթը հեշտությամբ է պատռվում: Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինն ու կինը կարում են թղթե հագուստ, որով էլ ընդունում են հյուրերին: Եւս մեկ ավանդույթ. հյուրերը թղթերի վրա գրում են ցանկություններ, բարեմաղթանքներ ամուսիններին եւ կախում այգու ծառից, կամ որեւէ այլ դեկորատիվ իրի վրայից: Ստացվում է իսկական 'երջանկության ծառ': Ամուսինները կարող են իրար անակնկալ մատուցել` գրելով միմյանց իսկական սիրային նամակներ, որոնցից երկար ժամանակ չէին ստացել:
Եթե Դուք արդեն երեք տարի է, ինչ միասին եք, ապա անպայման նշեք Կաշվե հարսանիքը: Համարվում է, որ այդ ժամանակ ամուսինները սկսում են իրար զգալ սեփական կաշվով: Հնավուրց ավանդույթի համաձայն, նրանք պետք է վերադարձնեն իրենց պարտքերը, ներեն բոլոր հին վիրավորանքները, տնից դուրս շպրտեն հին իրերը, որոնք այս կամ այն ձեւով կարող են հիշեցնել անցյալի դառնությունները: Այդ օրը ամուսիններն իրար նվիրում են կաշվե ապրանքներ` դրամապանակ, ձեռնոցներ, նույնիսկ` ճամպրուկ, որը հանդիսանում է լավագույնս ակնարկն այն մասին, որ արդեն ժամանակն է ուղեւորվել ռոմանտիկ ուղեւորության:
Քաթանե, Վուշե հարսանիքը նշում են ամուսնության չորրորդ տարում: Քաթանը խորհրդանշում է ամրություն եւ հարատեւություն: Սեղանին այդ օրը պետք է փռված լինի քաթանե սփռոց եւ դրված լինեն նույն քաթանից անձեռոցիկներ: Ավանդույթ կա այդ օրը իրար նվիրել քաթանից կամ վուշից պատրաստված տարբեր իրեր: Մասնավորապես կիրառելի նվերներ են անկողնու պարագաները, հագուստը, սփռոցները, անձեռոցիկները, սրբիչները, եւ, բնականաբար, ամեն ինչ պետք է լինի վերանշյալ քաթանից կամ վուշից:
Հնգամյա տարեդարձը նշում են որպես Փայտե հարսանիք: Ծառը խորհրդանշում է կյանքը, ծաղկունքը եւ բարեբերությունը: Ընդունված է համարել, որ ամուսիններն իրար կապվել են արմատներով: Ընտանիքն արդեն ամուր է, սակայն հրդեհի բռնկման վախն, այնուամենայնիվ, կա: Այլապես ընտանեկան անդորրը կխափանվի եւ կհրդեհվի, ինպես կայծից բռնկված դաշտ: Ամուսինները փոխանակում են փայտից պատրաստված տարատեսակ հուշանվերներ` զարդատուփեր, գդալների հավաքածու, նկարների շրջանակներ, թալիսմաններ, զարդեր:
Վեցամյակը համեմատում են Չուգունի հետ: Այս մետաղը բավականին փխրուն է եւ կարող է ճաքել հարվածից: Նույն կերպ ամուսինների փոխհարաբերությունները կարող են սրվել հանկարծակի ստեղծված տհաճ իրավիճակից: Չուգունե հարսանիքի տարեդարձի ժամանակ նվիրում են տարատեսակ իրեր այդ մետաղից, ինչպես նաեւ սպասք եւ այլ խոհանոցային պարագաներ:
Պղնձե հարսանիքը տոնում են համատեղ կյանքի յոթերորդ տարում: Համարվում է, որ ընտանիքի զարգացումը հասել է արդեն այն փուլին, երբ հարաբերություններն արդեն բավականաչափ ամրացել են, քանդել այն շատ դժվար կլինի: Բայց պղինձը նաեւ փափուկ մետաղ է` էլաստիկ եւ ճկուն: Նրան հեշտ է տաքացնել եւ ձեւափոխել: Երիտասարդ ընտանիքին դեռ շատ փորձություններ են սպասում, կկարողանան արդյոք գոյատեւել, կախված է միմիայն նրանցից: Յոթամյակը նշելու ժամանակ նվիրում են պղնձե մատանիներ, պայտեր, նալեր կամ զարդեղեն պղնձից, եթե իհարկե այդպիսիների մեջ գտնեք նրա սրտի ուզածը:
Արճիճե կամ Վարդագույն հարսանիքը` տասնմեկ ամյակը, նշում են որպես ամենակարեւոր իրադարձություններից մեկը հարսանիքից հետո տեղի ունեցած: Դա մի փուլ է, երբ, երկար ճամփա անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին: Ավանդույթի համաձայն ամուսինը պետք է կնոջը նվիրի 11 հատ վարդ, որոնցից 10-ը պետք է լինեն կարմիր` խորհրդանշող սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ` որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան: Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ խրում նույն գույնի վարդ: Ամուսիններն անկողինը զարդարում են վարդագույն վարդի թերթիկներով: Այս տարեդարձը անվանում են նաեւ Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը: Ավանդույթի համաձայն այդ օրը գրպանի մեջ դնում են արճիճե գդալ, որը գիշերը տեղափոխում են բարձի տակ:
Համատեղ կյանքի տասնհինգերորդ տարին նշում են որպես Ապակե, Բյուրեղապակե հարսանիք: Նրանք խորհրդանշում են հարաբերությունների մաքրությունն ու պարզությունը, սակայն թե ապակին, եւ թե բյուրեղապակին մթագնում, սեւանում են, եթե նրանց լավ չեն հետեւում: Նույնկերպ եւ սերը անընդհատ փայփայման, գուրգուրման կարիք ունի: Նվերի ընտրության գործը բավականին հեշտ է: Այդ օրը փոխանակում են ապակե կամ բյուրեղապակե սպասք, սկահակներ, գեղեցիկ արձանիկներ:
Ճենապակե, Ֆարֆորե հարսանիքը նշում են ամուսնությունից 20 տարի անց: Այս տարեդարձի անվանումն ինքնին խոսուն է: Այն հիշեցնում է ամուսիններին այն մասին, որ հարկավոր է իրար վերաբերվել զգուշությամբ եւ մեծ սիրով: Թեթեւակի հպումից, անզգույշ քայլից տարիների ընթացքում կառուցած դղյակը կարող է փլվել: Սեղանն այդ օրը հարկավոր է զարդարել բացառապես ճենապակուց կամ ֆարֆորից բաղկացած սպասքով: Իսկ իդեալական նվեր քսանամյակի կապակցությամբ կարող է դառնալ, բնականաբար, ճենապակե սերվիսը:
Արծաթը թանկարժեք մետաղ է, հետեւաբար Արծաթե հարսանիքը նշանակալից իրադարձություն է յուրաքանչյուրի կյանքում: Ամուսինների միջեւ փոխհարաբերություններն արդեն ոչ միայն բավականաչափ ամուր են դարձել, այլ նաեւ ձեռք են բերել յուրօրինակ գեղեցկություն: Այժմ նրանք գնահատվում են որպես թանկագին եւ անօտարելի ոլորտ կողմերից յուրաքանչյուրի կյանքում: Ռոմանտիկ եւ դիպուկ նվերներ կարող են հանդիսանալ արծաթե մատանիները, հնարավոր են նաեւ որոշակի դարձվածքներ փորագրված տարբերակով:
Ինչպես մարգարիտն է իր խուփի մեջ դանդաղորեն մեծանում, ճիշտ նույն կերպ էլ ամուսինները են կամաց-կամաց հասնում Մարգարտյա հարսանիքի տարեդարձի շեմին: Այն նշվում է ամուսնության օրից երեսուն տարի անց: Տարեցտարի նորանոր շերտեր ձեռք բերելով, ամուսնությունն աստիճանաբար հասնում է կատարյալ վիճակի: Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է մարգարտաշար վզնոց` բաղկացած երեսուն հատ մարգարիտից` ի նշան ակնածանքի եւ երջանիկ տարիների: Հյուրերն իրենց հերթին նվիրում են ցանկացած իր, որը հակված է փայլելու:
Սուտակե հարսանիքը տոնում են քառասուն տարի անց: Սուտակը կրակի եւ սիրո քար է, խորհրդանիշը երբեք չմարող զգացմունքների: Գեղեցիկ ավանդույթ կա ամուսնական մատանիների վրա սուտակե քարեր տեղադրել: Կարելի է հետեւել այդ ավանդույթին, կամ էլ գնել նոր մատանիներ սուտակե քարերով: Հյուրերն իրենց հերթին պետք է կատարեն մեծ ծախսեր եւ նվիրեն թանկարժեք իրեր` տեխնիկա, արժեքավոր նկարներ, ինտերյերի դետալներ:
Ոսկե հարսանիքը անխոս համարվում է ամենակարեւոր, նշանակալից իրադարձությունը ամուսինների կյանում, իր տեղը զիջելով միայն առաջնեկի ծնունդին: Այն իրադարձություն, տոն է ողջ գերդաստանի համար: Տարեդարձը շնորհավորում են երեխաները, թոռները, բոլոր ընկերները: Կան մի շարք հետաքրքիր ավանդույթներ այդ օրվա հետ կապված: Ոսկե հարսանիքի առթիվ գնվում են նոր ոսկե մատանիներ, քանզի տարիների ընթացքում ամուսինների մատները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Իսկ հին մատանիները նվիրում են երեխաներին: Երջանիկ զույգին ողողում են ոսկե մետաղադրամներով, բրնձով, ցորենով` մաղթելով նրանց բարեկեցություն եւ հետագա երջանիկ կյանք: Տոնակատարության ավարտից հետո ամուսինն ու կինը դեռ չհավաքած սեղանի շուրջ թեյ են խմում: Այս արարողությունը խորհրդանշում է նրանց միասնությունը սեփական տանը, ցույց տալիս, որ չնայած ամենին, հյուրերը, զավակները, ծանոթ-անծանոթները գալիս են եւ գնում, իսկ նրանց ստեղծած օջախի կրակը միշտ վառ են պահում միայն նրանք երկուսով:
Զմրուխտը հազվագյուտ եւ գեղեցկագույնս քար է: Զմրուխտե հարսանիքը շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է: Ամուսնության հիսունհինգ ամյակը նշել հաջողվում է ոչ բոլորին: Իսկական անակնկալ զմրուխտե հարսանիքի համար կարող է հանդիսանալ երեխաների եւ  թոռների կողմից կազմակերպված խնջույքը:
Միասին անցկացված համատեղ կյանքի վաթսուն ամյակը համարվում է Ադամանդե: Այս քարը ոչ միայն եզակի է, ապշեցուցիչ գեղեցիկ ու թանկարժեք, այլ նաեւ շատ ամուր: Այն ամուսնությունը, որը այսքան ժամանակ գոյատեւել է, այլեւս ոչինչ եւ ոչ ոք ի զորու չէ քանդել: Այդ օրը ամուսնական մատանիները զարդարվում են ադամանդներով: 


By Lianka)))

Комментариев нет:

Отправить комментарий