пятница, 25 февраля 2011 г.

Քիմ Քարդաշյանը` ամսագրի առաջին համարի շապիկին




“Hearst Magazines International”-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Դունկան Էդվարթսը հայտարարել է, որ մարտին “Cosmopolitan”-ը սկսելու է թողարկել ամսագրի հայկական տարբերակը` նախնական շրջանում մոտ 5 հազար օրինակով :Cosmopolitan” բրենդը մեծ շրջանառություն ունի ամբողջ աշխարհում, եւ մենք ուրախ ենք, որ գարնանը կսկսենք թողարկել մեր 63-րդ տարբերակը` արդեն Հայաստանում: Հուսով ենք, որ “Cosmo”-ն կսիրվի հայ կանանց կողմից”,- նշում է “Hearst Magazines International”-ի նախագահ եւ գործադիր տնօրենը:

Ամսագրային ոլորտ միանգամից “Cosmopolitan”-ային թռիչքով է մուտք գործում Հրաչուհի Ութմազյանը:): Ասմունքող, հաղորդավարուհին ընտրվել է “Cosmopolitan Հայաստան”-ի գլխավոր խմբագիր. “Որպես խմբագիր` հեռուստատեսությունում աշխատելու երկար տարիների փորձ ունեմ: Ինչպես ասում են` այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում”:



Հայաստանում “Cosmopolitan”-ի պաշտոնական ներկայացուցիչները “կերեւան” փետրվարի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: “Նրանք ինձ հրավիրեցին համագործակցելու, բայց դա ընդամենը սկզբնական փուլն էր, որովհետեւ գլխավոր խմբագրի ընտրությունը այլ կերպ է կատարվել. տարբեր փուլեր եմ անցել: Սկզբում` հատուկ առաջադրանքի իրականացում, հետո հարցազրույց ռուսաստանյան “Cosmopolitan”-ի գլխավոր խմբագրի հետ, իսկ ամենավերջում` Ամերիկայի “Hearst International Magazines” ընկերության ղեկավարների”,- նշեց Հրաչուհի Ութմազյանը:




“Cosmopolitan Հայաստան”-ի գլխավոր խմբագիրը Bravo.am-ին ասաց` ամսագրի առաջին շապիկին Քիմ Քարդաշյանն է, ով պատասխանել է հայ ընթերցողների հարցերին. “ATV-ով անոնս էինք տվել, որ ցանկացողները կարող են հղել իրենց հարցերը”: Հրաչուհի Ութմազյանն այս ամիս մեկ շաբաթով Նյու-Յորք էր մեկնել` թրեյնինգի, բայց քանի որ Քիմը այդ ընթացքում քաղաքում չի եղել, նրա օգնականի հետ է կապ հաստատել. “Անձամբ Քիմի հետ կապ չունեցանք, էքսկլյուզիվ չստացվեց, բայց նա համաձայնեց այս ձեւաչափով համագործակցել, եւ մենք ուղարկեցինք ընթերցողի հարցերը”:

By Lianka))))

Комментариев нет:

Отправить комментарий