суббота, 3 марта 2012 г.

Ինչպես նիհարել տան պայմաններում


Բոլորս էլ գիտենք, որ գարունը սարերի ետևում չէ և շուտով թեթև շորերի, կարճ կիսաշրջազգեստների և նեղ տաբատների սեզոնն է գալու:
Այդ ժամանակ, որպես օրենք, կանայք և աղջիկները ցանկանում են առավել գեղեցիկ երևալ:
Սակայն ձմռան տոների արդյունքում առաջացած ավելորդ կիլոգրամները մեծ վտանգ են ներկայացնում յուրաքանչյուրիս համար. կիսաշրջազգեստը այնպես գեղեցիկ չի ընդգծում իրանը ինչպես նախկինում. տոպ վերնաշապիկները կարճացել են, տաբատն էլ արդեն փոքրացել է: Եվ այստեղ հարց է ծագում «ինչպես նիհարել, առանց առողջական խնդիրների»: Այս հարցի միակ պատասխանը սպորտով զբաղվելն է, սակայն մեզանից շատերը չեն կարողնում այցելել ֆիտնես ակումբներ կամ լողավազան և կրկին դիմում են հին ավանդական ձևերին`դիետայով նիհարելուն:

Առաջին հերթին, եթե դուք ցանկանում եք ճիշտ նհարել տան պայմաններում, անհրաժեշտ է հետևել  սննդակարգին: Շատերը ոգևորվում են և միանգամից անցնում խիստ դիետայի և ստիպում օրգանիզմին կորցնել 10 տոկոս քաշ կարճ ժամանակահատվածում, որը կարող է բերել տարբեր հիվանդությունների: Ճիշտ է նիհարել 1-2 կգ ամսում: Եթե ձեզ հաջողվել է նիհարել մի քանի կիլոգրամ, մի փորձեք ավել նիհարել: Ավելի լավ է մի որոշ ժամանակ փորձեք պահել այդ քաշը:
Տան պայմաններում նիհարելու համար լավ է հրաժարվել քաղցրից և խմոր պարունակող  ուտեստներից, ինչը շատ ու շատ քաղցրակերների համար շատ դժվար փորձություն է: Մենք բոլորս էլ փորձել ենք չուտել քաղցր որոշ ժամանակ, սակայն չենք դիմացել և կերել այնքան շատ քաղցրավենիք, որքան չէինք ուտի դա  մի քանի օրվա ընթացքում: Շաքարավազը փոխարինեք մեղրով, դա  և օգտակար է և ավելի համեղ: Թեյը կարելի է խմել ոչ թե թխվածքաբլիթներով, այլև ծիրանի չրով, շոկոլադե կոնֆետի փոխարեն օգտագործեք  մարմելադ:
Եվ մեկ փոքրիկ հմտություն, եթե դուք ցանկանում եք նիհարել և չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ շուտ, բայց քիչ: Թող նախաժաշը և ճաշը լինեն  ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթև: Մի օգտագործեք երեկոյան այնպիսի ուտեստներ, որոնք ուշ են մարսվում և որոնք ծանր են ստամոքսի համար: Օրինակի համար տապակած միս, սունկ, թխվածքներ և այլն: Դա կապված է նրա հետ, որ գիշերը նյութափոխանակությունը շատ դանդաղ է կատարվում: Բացի դա, նման ուտելիքից հետո, առավոտյան ձեզ մոտ կարող է գլխացավ առաջանալ, կամ ընդհանրապես չկարողանաք քնել: Ընթրիքին կարելի է ուտել ձուկ, խաշած միս, մի քանի ծովային ուտեստներ և բանջարեղեն: Նրանք կարող են մարսվել 2-3 ժամում, հետևաբար գիշերը օրգանիզմը կարող է հանգստանալ: Ընթրել փորձեք ոչ շատ ուշ, մոտավորապես ժամը  6-7:
Կերեք շատ բանջարեղեն և մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ  ոչ բոլոր մրգերն են  նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ և թզի մեջ շատ շաքար կա: Սակայն մի շտապեք հանել այս մրգերը ձեր ցուցակից: Չնայծ դրան, նրանք շատ օգտակար են, բայց ամեն ինչ չափի մեջ է լավ: Կերեք մեկ բանան օրը, բայց կերեք շատ խնձոր, գազար և նարինջ: Ուտելով միրգ և բանջարեղեն, չի նշանակում, որ պետք է միս չուտել: Մեր սնվելը պետք է առողջարար լինի, քանի որ օրգանիզմը պետք է ստանա անհրաժեշտ  վիտամիններ: Փոխարինեք տապակած միսը խաշած մսով:  Յուղոտ խոզի միսը փոխարինեք ձկով կամ հավի մսով և այլն:
Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար  ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր, լավ է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը և դուք ավելի քիչ կուտեք:  Եթե չեք կարողանում հրաժարվել հացից ընդհանրապես, այդ դեպքում ավելի լավ է փոխարինեք սպիտակ հացը սև հացով: Թեյը խմեք ոչ թե անմիջապես ուտելուց հետո, այլև 20-30 րոպե հետո: Քանի որ 30 րոպե հետո է օրգանիզմը գիտակցում, որ հագեցած է և թեյի հետ արդեն չեք ցանկանա քաղցր որևէ բան ուտել:
Ընդհանրապես լավ է թեյը խմել առանց շաքարավազի, իսկ սև թեյը փոխարինեք կանաչ թեյով: Քանի որ կանաչ թեյը եռացնելուց հետո պահպանում է օգտակար հատկանիշները: Կանաչ թեյը նաև լավացնում է արյան շրջանառությունը, և դուրս է գալիս խոլեստերինը և վտանգավոր աղերը: Սակայն հիշեք, որ կանաչ թեյը վտանգավոր է հղի կանանց համար: Սակայն որքան էլ խոսենք սնվելու մասին նիհարելու ամենալավ տարբերակը համարվում է ֆիզիկական աշխատանքը: Եթե շատերը զլանում են վարժություններ կատարել, ապա պարը կարող է հիանալի ձևով փոխարինել այդ ամենին: 30-60 րոպե պարը կդարձնի ձեզ ավելի թեթև և ճկուն:

Комментариев нет:

Отправить комментарий