вторник, 5 июля 2011 г.

6 դեսերտ` հեշտ, համեղ և գեղեցիկ

Եթե ցանկանում եք որևէ մեկին զարմացնել ձեր պատրաստած անկրկնելի դեսերտներով, սակայն այդքան էլ փորձառու և հմուտ չեք այդ հարցում, ապա ձեզ կօգնեն մեր առաջարկած 6 աղանդերի բաղադրատոմսերը, որոնք հեշտ են պատրաստվում և անկասկած ձեզ կպահեն բարձունքին`



ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵԼԱԿ


Ելակ շոկոլադի մեջ
Բաղադրիչներ.
ելակ – 500 գ,
շոկոլադ – 250 գ
Ելակները լվանալ, շարել անձեռոցիկի վրա: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Ամեն ելակի պոչից բռնելով` մտցնել հալված շոկոլադի մեջ: Ելակները շարել ափսեի մեջ,  3 րոպե թողնել սառը տեղում: Երեք րոպեից կարելի է մատուցել: Կարելի է վերցնել սպիտակ և սև շոկոլադ, աղանդերն ավելի գեղեցիկ է երկգույն շոկոլադով:




ԲԱՆԱՆԻ ՊԱՂՊԱՂԱԿ ԿԵՖԻՐՈՎ

Կեֆիրով բանանի պաղպաղակ
Բաղադրիչներ.
կեֆիր – 300 գ,
մեղր – 2 լիքը ճ.գդ.,
բանան – 2 հատ,
զարդարելու համար ցանկացած միրգ
Բլենդերի մեջ խառնել բանանը, մեղրը, կեֆիրը: Դնել սառնարանի մեջ: 1,5 ժամ անց ևս մեկ անգամ հարել և նորից դնել սառնարանը: Կրկնել  2 անգամ: Դա արվում է սառույցը կոտրելու համար: Պաղպաղակը  6 ժամից պատրաստ է: Զարդարել կարագի մեջ տապակած բանանով, խնձորով, ծիրանի շերտերով:




ԵԼԱԿՈՎ ԱՂԱՆԴԵՐ

Ելակով աղանդեր
Բաղադրիչներ.
թարմ ելակ – 250 գ,
շաքարավազ – 140 գ,
կիտրոնի հյութ – 1 հատի,
յոգուրտ – 250 գ,
սերուցք 30 տոկոս յուղ. – 250 գ,
ժելատին – 1 տուփ,
գոլ ջուր – 100 գ,
թխվածքաբլիթ – 100 գ
Ելակը, շաքարավազը, կիտրոնի հյութը հարել բլենդերի մեջ, մինչև դառնա միատարր զանգված: Ավելացնել յոգուրտ, խառնել: Սերուցքը հարել: Ժելատինը գոլ ջրի մեջ բացել, անմիջապես լցնել ելակով զանգվածի վրա: Ավելացնել սերուցքը, խառնել: Կաղապարի մեջ պոլիէթիլենային թաղանթ` կենցաղային տոպրակ դնել, վրան շարել թխվածքաբլիթի մի շերտ, լցնել զանգվածի մի մասը: Նորիցթխվածքաբլիթ շարել, նորից ելակի խառնուրդ լցնել: Դնել սառնարանը ողջ գիշեր:


ՇՈԿ ՄԱՆԺԵ

Շոկ մանժե
Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ – 0,5 բաժակ,
շոկոլադ – 50 գ,
կարագ – 100 գ,
կակաո – 1,5 ճ.գդ.,
կոնյակ – 1 ճ.գդ.
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, սպիտակուցները հարել առանձին: Շոկոլադը գոլորշու վրա հալել, խառնել կարագին ու կակաոյին: Միացնել դեղնուցի զանգվածին: Ավելացնել կոնյակը: Զգուշորեն խառնել հարած սպիտակուցը: Լցնել պնակների մեջ: Կարելի է վրան մանրացրած ընկույզ լցնել: Դնել սառնարանի մեջ:


ԸՆԿՈՒՅԶՈՎ ՇՈԿՈԼԱԴՈՎ ԲԱՆԱՆ

Շոկոլադով բանան
Բաղադրիչնե.
բանան – 3 հատ, (500 գ)
շոկոլադ – 100 գ,
ընկույզ – 150 գ
Բանանը պետք է հասած լինի, որ միջուկը հեշտ հեռացվի: Նշված քանակից ստացվում է 12 կտոր: Ընկույզը բլենդերով մանրացնել: Եթե բլենդեր չկա, կարելի է ծեծելով մանրացնել: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել:Ընկույզը խառնել շոկոլադին:
Բանանի կեղևը հեռացնել, կիսել: Ամեն կեսը երեք մասի բաժանել:
Միջուկը զգույշ փորել-հեռացնել: Շոկոլադի և ընկույզի զանգվածը լցնել փորած մասում:
Վրան մանրացրած ընկույզ ցանել:

ԺԵԼԵ «ԹՌՉՆԻ ԿԱԹ

Ժելե «Թռչնի կաթ»
Բաղադրիչներ.
կաթ –  1 լ,
ժելատին – 2 ճ.գդ.,
կակաո –  3 ճ.գդ.,
շաքարավազ – 6 ճ.գդ.
Կաթը երկու մասի բաժանել, տարբեր կաթսաներ լցնել: Կաթի մեջ լցնել 1-ական ճ.գդ. ժելատին, 3-ական ճ.գդ. շաքարավազ: Մեկի մեջ լցնել կակաո: Լավ խառնել: Դնել մարմանդ կրակին, անընդհատ խառնել, եռացնել: Ժելատինը պիտի լրիվ ձուլվի: Խառնելով սառեցնել: Առաջին շերտը լցնել ամանների մեջ, թողնել 15 րոպե սառնարանում: Երբ շերտը սառչի, լցնել երկրորդ շերտը: Այդպես հաջորդել, մինչև կաթը վերջանա:

BY MAMUSHIK

1 комментарий: