пятница, 25 февраля 2011 г.

ՕԾԱՆԵԼԻՔՆ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ... ԱՉՔԵՐՈՎ


Օծանելիքի ընտրությունը շատ նուրբ գործ է: Արդյոք միշտ ենք մենք ճիշտ ընտրում այն բույրը, որն իրոք համապատասխանում է մեր կազմվածքին, խառնվածքին ու մաշկի տեսակին? Մասնագետներն առանձնացնում են ութ խմբեր, որոնցից յուրաքանչյուրին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ որոշակի գույնի, հագուստի ձևի ու բույրի: Թե որ խմբի մեջ եք մտնում դուք, կարող եք պարզաբանել հետևյալ թեստի միջոցով: Ի դեպ, ձեզ կօգնի կողմնորոշվել ոչ թե ձեր հոտառության օրգանը` քիթը, այլ` աչքերը:
Ուշադիր դիտեք հետևյալ նկարները` առանց կարդալու դրանց դիմաց գրված տեքստը, և ընտրեք դրանցից մեկը, որը ձեզ մյուսներից ավելի է դուր գալիս: Ընտրությունը կատարելուց հետո կարող եք կարդալ տվյալ նկարի դիմաց գրված բացատրությունը:
Դուք խելամիտ, լուրջ և, միևնույն ժամանակ, արկածներ սիրող մարդ եք:
Ձեզ հարմար են այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք են "Obsession"-ը (Calvin Klein), Youth Den(Estee Lauder):
Այդ բույրերը նախընտրում են Իզաբելլա Ռոսսելինին, Մերիլ Սթրիփը:
Դուք ուժեղ կամք ունեք, սեփական արժանապատվության խիստ զարգացած զգացում: Չնայած դրան` դուք հաճախ տարերայնորեն եք գործում:
Ձեր այդ հատկություններին համապատասխանող բույրերն են "Cristalle" (Chanel) և "Helston 4711"-ը:
Այս հարցում ձեր ճաշակը համընկնում է հռչակավոր Թինա Թերների ճաշակին:
Նման նկարը նախընտրում են կենսուրախ, զվարթ և շատ հետաքրքասեր մարդիկ:
Նրանք, որպես կանոն, նախընտրում են մրգա-ծաղկային բույրեր, ինչպիսիք են "Escale" (Calvin Klein), "Fleur d'Interdif"-ը:
Այս բույրերի սիրահարն է Մադոննան:
Դուք անուղղելի երազող եք, ռոմանտիզմի «վերջին մոհիկանը» մեր քաոսային դարաշրջանում:
Ձեզ դուր են գալիս քաղցր արևելյան ծաղկային բույրերը, մասնավորապես` "Wings" (Giorgio Beverly Hills) և "Tresor" (Lancome):
Մի վհատվեք, ձեր նախապատվություններում դուք միայնակ չեք, դրանք ձեզ հետ կիսում է Ջուլիա Ռոբերթսը:
Կասկած չկա, որ այս նկարը կընտրի դասականորեն էլեգանտ, փոքր-ինչ սառը կինը:
Նրա իմիջին հատուկ բույրերն են "Caleche" (Hermes) ու "White linen" (Estee Lauder)որոնց իր նախապատվությունն է տալիս նաև Կատրին Դենյովը:
Այստեղ ևս երկու կարծիք լինել չի կարող. նման նկարը կհավանեն միայն դինամիկ, ակտիվ, անհանգիստ մարդիկ:
Նրանց ներդաշնակում են թարմ խոտի և ծաղիկների բույրով օծանելիքները, ինչպիսիք են` "Anais Anais" (Cacharel) կամ "Can de Patou"-ն:
Թերևս արդեն գուշակեսիք, որ այդ բույրերն է նախընտրում կտրուկ փոփոխությունների սիրահար Շերը:
Դուք նույնքան ներդաշնակ ու բնական եք, որքան և այն հողը, որի վրա ամուր կանգնած եք ձեր երկու ոտքերով:
Նախընտրում եք ամենագեղեցիկ ծաղկի` վարդի բույրը:
Սա ուժեղ և անկախ կնոջ ընտրությունն է:
Ձեր խառնվածքին համապատասխանում են "Justice" դիմափոշու բույրը, "Passion"-ը (Էլիզաբեթ Թեյլորից):


By MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий