воскресенье, 27 февраля 2011 г.

Փեսան հարսանիքի ժամանակ սպանել է իր հորը, հորաքրոջն ու հորաքրոջ աղջկան


Թուրքիայի Գազիանթեփ նահանգի (Այնթափ) գյուղերից մեկում փեսան հարսանիքի օրը հարսին հայրական տուն բերելիս ցանկացել է օդ կրակել, սակայն կորցրել է զենքի կառավարումը եւ կրակել հավաքված հյուրերի վրա։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփի Աքագյոզ գյուղում հարսանիքի ընթացքում փեսան հարսին հարեւան գյուղից վերցնում է եւ ուղեւորվում  հայրական տուն։  Փորձելով յուրահատուկ ձեւով նշել հարսի գալուստը, փեսան սկսել է  «Կալաշնիկով» ինքնաձիգով օդ կրակել, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ կրակահերթ է արձակել հյուրերի ուղղությամբ։  Կրակահերթից  վիրավորվել է 8 հոգի, տեղում մահացել է փեսայի հայրը, հորաքույրը՝  հիվանդանոցի ճանապարհին, իսկ հորաքրոջ  19 ամյա աղջիկը, չնայած բժիշկների ջանքերի, մահացել է հիվանդանոցում։
Փեսայի հորեղբորորդի Թուրգայ Ալթընը ներկայացել է ոստիկանություն՝  հայտնելով, որ ինքն է կրակել ինքնաձիգից, սակայն ոստիկանությունը կասկածում է փեսային եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

By MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий