суббота, 26 марта 2011 г.

“Բարբի”



      
  Մարդկության պատմության ամենահայտնի տիկնիկի`Բարբիի ” Մայրիկը” համարվում է Ռուտ Հենդլերը:40-ականներին Հենդլերները բացեցին նկարների համար փայտե շրջանակներ արտադրող կազմակերպություն:Մի օր Ռուտը մտածեց,թե ինչու՞ դուրս նետել փայտի մնացորդները,եթե դրանց վրա էլ կարելի է փող աշխատել:Ռուտը առաջարկեց փայտի մնացորդներից մանկական կահույք պատրաստել:Նա այնքան էր սիրում հետևել,թե ինչպես է իր աղջիկ Բարբարան խաղում իր տիկնիկների հետ և թե ինչպես է տարբեր տուփերից օրորոցներ և սեղաններ պատրաստում:Փոքրիկ օրորոցները և պահարանները ավելի վաճառվող ապրանքներ դարձան,քան փայտե շրջանակները:
1956 թվականին Ռուտ Հենդլերը գնաց Շվեյցարիա`հանգստանալու:Այնտեղ նա առաջին անգամ տեսավ յուրօրինակ մի տիկնիկ,որին բոլորն անվանում էին Լիլի:Այն շատ վուլգար տեսք ուներ`ներկված շիկահեր բացահայտ չափսերով և բավական բաց շրջազգեստների զգեստապահարանով:Եվ հենց այդ տիկնիկին նայելով Ռուտը մտածեց,որ երևի երեխաներն արդեն հոգնել են “աղջիկ-մայրիկ” խաղալուց:Ռուտը որոշեց նրանց համար մի այնպիսի տիկնիկ պատրաստել,որը կարող էր նրանց համար դառնալ երազանքների մարմնավորում հասուն կյանքի մասին:Այդ մտքով տարված`Ռուտը գնեց Լիլիի հեղինակայն իրավունքը և վարձեց ” Mettel ” կազմակերպության լավագույն տեխնիկներին,արվեստագետ-նկարիչներին և ճարտարագետներին,որպեսզի ձևափոխեն Լիլիին բոլոր դրական առումներով և վերածեն գեղեցկուհու:Բարբին ստեղծելով Ռուտը սոցիոլոգիական հետազոտություններ արեց:Նա հրավիրեց տարբեր հասակի 100 մայր և աղջիկ և ցուցադրեց նոր տիկնիկին,որպեսզի նրանք իրենց կարծիքն արտահայտեն:Գրեթե բոլոր մայրերը դեմ էին,ասելով,որ Բարբին շատ բնական տեսք ունի և այսպիսի տիկնիկի հետ խաղալը կարող է լուրջ ազդեցություն թողնել երեխաների հոգեկան աշխարհի վրա:Բայց բոլոր աղջիկները միաձայն հայտարարեցին,որ այսպիսի տիկնիկ են ուզում:Եվ Ռուտը որոշեց լսել երեխաներին:
1959 թվականին Նյու-Յորքի ամենամյա խաղալիքների տոնավաճառի ժամանակ ” Mettel ” կազմակերպությունը առաջին անգամ ցուցադրեց ամբողջ աշխարհին երկարաոտք տիկնիկին,լավ զարգացած արտաքին տվյալներով,դիմահարդարմամբ,վառ ներկված եղունգներով և մարգարտագույն ականջօղերով:Գեղեցկուհու հագին կաին էլեգանտ լողազգեստ և բարձր կրունկներով սանդալներ:Նոր տիկնիկն ուներ երկու տարբերակ` սևահեր և շիկահեր:












Комментариев нет:

Отправить комментарий