воскресенье, 3 апреля 2011 г.

Կարմիր շրթներկ` ամենամոդայիկ տենդենցը



Այս տարի պարտադիր պետք է յուրաքանչյուր մոդայիկ ախչիկ գտնի իր կարմիր գույնը: Դիմահարդարների փորձը վկայում է որ շատ քիչ են մարդիկ ում չի սազում կարմիր շրթներկ: Սակայն պետք է զգույշ լիներ երանգի ընտրման հարցում: Մի քանի խորհուրդ ձեր գործը հեշտացնելու համար`



           1.  Բաց մաշկ ունեցողներին ցանկալի է ընտրել կարմիրի բաց երանգները կամ բորդոն  և կարմիր շրթներկը համադրել չարտահայտված աչքերի հետ


         2. Թեթև վարդագույն երանգով մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել կարմիրի մարջանագույն երանգը

           3. Ոսկեգույն մաշկ ունեցողները պետք է ընտրեն ալ կարմիրը, սուտակագույնը, գինու երանգներ ունեցող շրթներկ



              4. Մուգ մաշկի համար առաջարկված է մուգ կարմիրը, գազարագույնի և կարմիր խառնուրդները


Կարմիր շրթներկը ունի մի շատ կարևոր հատկություն` նրա օգնությամբ դուք կարող եք ձեր շրթունքները մաքսիմալ մոտեցնել ձեր երազած շրթունքների տեսքին: Եթե ցանկանում եք վիզուալ փոքրացնել շրթունքները, դուք պիտի ընտրեք մուգ կարմիր շրթներկ, որքան ավելի մուգ է երանգը, այնքան ավելի փոքր են երևում շուրթերը: Եթե ցանկանում եք վիզուալ մեծացնել շրթունքները, թափանցիկ վարդագույն փայլ ավելացրեք շրթներկի վրայից ներքևի շուրթի կենտրոնում: Հաստ շրթունքներ ստանալու համար շրթներկը քսելուց առաջ  բարձիկով շուրթերին քսեք մի փոքր դիմափոշի, ապա շրթներկը և վերջում անձեռոցիկը թեթև անցկացրեք շրթունքների վրայով:

Կարևոր է կարմիր շրթներկը համադրել ճիշտ դիմահարդարման, հագուստի և անգամ աքսեսուարների հետ:
     1.Գեղեցիկ է համադրել կարմիր շրթներկը սպիտակ, սև և նման գույնի բլուզի կամ շրջազգեստի հետ




           2. Երբեք չեք սխալվի եթե ձեր look-ի մեջ կարմիր լինեն միայն շրթունքները և եղունգները


               3. Անսխալ տարբերակ է նաև կարմիր շրթներկի և որևէ մի կարմիր աքսեսուարի կամ կոշիկի համադրությունը




4.Հաճախ չէ, որ ամբողջովին կարմիրը լավ էֆեկտ է տալիս, բայց ճիշտ համադրության դեպքում դուք կստանաք անտեռի արդյունք




Հետևեք մեր խորհուրդներին և մի վախեցեք կարմիր շրթներկի հնաշագործ հատկություններից
BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий