понедельник, 4 апреля 2011 г.

Աշխարհի ամենաշքեղ ապրանքանիշերի ցուցակը


Նյու Յորքում գտնվող Luxury Institute-ը  հրապարակել է «Ամենալավից ամենալավ» (Best of the Best) բրենդների ցուցակը:


Այդ հրապարակման մեջ տեղ են գտել այն ապրանքանիշերը, որոնք իրապես ներկայացնում են շքեղ արտադրանք և բազմիցս արժանացել են  ամերիկացի  հարուստ սպառողների գնահատականին:






Թոփ ցուցակը ընդգրկում է չորս կատեգորիա. Կանացի հագուստ և կոշիկ, տղամարդու հագուստ և կոշիկ:


Վերջնական որոշումները կայացվել են հաշվի առնելով հետևյալ գործոնները` հրաշալի որակ, յուրօրինակություն ու բացառիկություն, սպառողի մոտ անկրկնելիության զգացումի, ինչպես նաև հասարակության մեջ հիցմունքի առաջացում:
Այս տարի, ի զարմանս բոլորի, կանացի հագուստի բրենդների ցուցակը գլխավորում է Roberto Cavalli-ն` առաջ անցնելով Hermes և  Balenciaga ապրանքանիշերից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:


«Կանացի կոշիկ» կատեգորիայում առաջին տեղն է զբաղեցնում իր գործի վարպետ Christian Louboutin-ը, երկրորդ տեղում է Manolo Blahnik-ը, իսկ Zac Posen-ը գրավում է ցուցակի երրորդ հորիզոնականը:


Տղամարդու հագուստի և կոշիկի բրենդները դասավորվել են հետևյալ կերպ.


Տղամարդու հագուստ 
Ermenegildo Zegna

Brioni

John Varvatos

Տղամարդու կոշիկ 
Ferragamo

Hermes

Louis Vuitton

 

BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий