суббота, 9 апреля 2011 г.

Թեստ - Առավել համարձակ լինելու կարի՞ք ունես


Պարզապես պատասխանիր հարցերին`վերջում հանրագումարի բերելով հավաքածդ միավորները: Եվ այսպես բացահայտիր «ցանկալի համարձակ», «հասուն երեխա» կամ  «շրջապատի համար չափազանց բռնկուն» լինելդ... 


1.Արդեն 15 րոպե է, ինչ հերթի ես կանգնել խանութի դրամարկղի մոտ: Հանկարծ մի կին, անամոթաբար, քեզանից առաջ է ընկնում` խախտելով հերթը: Դու`
Ա. Թարս ես նայում, ֆշշացնում ես այն աստիճան, որ նա անպայման նկատի դա:
Բ. Պոռթկում ես. «Այ քեզ բան» և ձեռքիդ հյութի պարունակությունը շուռ տալիս նրա շորերին:
Գ. Թփթփացնում ես նրա ուսին`ասելով. «Ներեցեք, ես առաջինն էի այստեղ»:


2. Մոտ ընկերներիցդ մեկը դժվար կացության մեջ է հայտնվել և քեզանից ապաստարան է խնդրում, իսկ ձեր բնակարանում առանց այն էլ նեղվածք է, և նրան հյուրընկալելը նոր խնդիրներ կառաջացի: Դու`
Ա. Բացատրում ես` «Վատ չէր լինի նույն հարկի տակ ապրել, բայց կարծում եմ` ընդհարումներ կունենանք: Ընկերությունը այլ բան է, միասին ապրելը` այլ»:
Բ. Փոխում ես թեման և շտապում դիսկո սողոսկել:
Գ. Առանց մտածելու ասում ես` «Կատակո՞ւմ ես: Ես քեզ կխեղդեմ»:
3. Երեք տարի միասին եք և արդեն զգում ես, որ պատրաստ ես մատանի կրել: Բայց նրա կողմից այդ հարցում ոչ մի արձագանք: Դու`
Ա. Ասում ես. «Դու ինձ համար ծնկի կիջնե՞ս» հենց այն պահին, երբ նա
կռացած կապում է քրոջ երեխայի կոշիկի քուղերը:
Բ. Խոսակցության թեմա ես բացում` ասելով, որ աշխատանքային առաջարկ ես ստացել և հնարավոր է մեկ տարով տեղափոխվես այլ երկիր: Հարցնում ես` ինչ է մտադիր անել:
Գ. Կասես, որ ընկերուհիդ` Անին, նշանվել է ... ու կսպասես, որ նա արձագանքի:
4. Քո աշխատանքի վայրում բարձր պաշտոն ստանձնելու հնարավորություն է ստեղծվում: Դու դրան երկար ես սպասել և հիմա կարիք ունես ղեկավարությանը քո մասին հիշեցնելու:
Ա. Խնդրում ես տնօրենիդ քեզ նկատի ունենալ` հիշեցնելով այն լավ գնահատականի մասին, որ միշտ ստացել ես իրենից:
Բ. Ասում ես բոլորին, որ մրցակցության համար պատրաստ ես քնել պատվիրատուի հետ: Ի դեպ, դա կարող է իրականություն լինել, չէ՞:
Գ. Խաչում ես մատներդ` հույս ունենալով, որ գործընկերդ քո մասին լավ բաներ կասի:
5. Հանդիպել ես նոր տղայի, ով ակնարկել է հինգշաբթի օրը հանդիպելու մասին: Արդեն չորեքշաբթի է, բայց նրանից լուր չկա: Դու`
Ա. Հաղորդագրություն ես ուղարկում` «Վաղվա համար պայմանավորվածություն ունեմ, չեմ կարող դուրս գալ: Հուսով եմ խնդիր չկա»:
Բ. Հնարավոր է հաղորդագրություն ուղարկես հաջորդ օրը կեսօրին, եթե կրկին անհայտ կորածի պես պահի իրեն:
Գ. Հաղորդագրություն ես ուղարկում` «Ջան, վաղվա պլանները դեռ ուժի մե՞ջ են»:

Արդյունքները
1. Ա-2, Բ-0, Գ-1;
2. Ա-1, Բ-2, Գ-0;
3. Ա-0, Բ-1, Գ-2;
4. Ա-1, Բ-0, Գ-2;
5. Ա-0, Բ-2, Գ-1:
7-10 բալ - Ցանկալի` համարձակ
Հնարավոր է ինքդ քեզ քեզ ցածր ես համարում և ոչ համարձակ, երբ համարձակությունդ չի հերիքում և ասում ես` «ոչ»: Բայց հավատա, ամեն ինչ այդքան էլ վատ չէ: «Քեզ ինչպես ցույց տաս, այնպես էլ կընդունեն»,- ասում է «Լավ աղջկա սինդրոմ» գրքի հեղինակ Բեվերլի Էնջելը: Մեկ-մեկ փորձիր մտքերդ փոխանցել էլեկտրոնային նամակի կամ sms հաղորդագրության տեսքով (այսպես երբեմն ավելի հեշտ է լինում, քան դեմ առ դեմ խոսելիս): Հենց սկսես նկատել, որ մարդիկ հարգում են քեզ` կեցվածքիդ համար, ավելի անկաշկանդ կզգաս քեզ` դեմ առ դեմ խոսելիս:
4-6 բալ - Հասուն երեխա
Երբեմն, քեզ երեխայի պես ես պահում և հմուտ ես հատկապես պաշտպանվելու հարցում: «Գիտես ինչպես անկեղծ խոսել`առանց անտակտ լինելու, ինչն օգնում է պահպանել լավ հարաբերությունները», - ասում է հոգեբան Իվոն Թոմասը, ով փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Եվ քանի որ առաջ գնալու լավագույն տարբերակը` այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն քեզ օգնել, կողքիդ պահելն է, քո խորաթափանց մոտեցումը շահութաբեր է դառնում թե' քեզ համար, և թե' դիմացիններիդ:
0-3 բալ - Շրջապատի համար չափազանց բռնկուն ես
Աչքիդ ոչինչ չի երևում, միայն թե հասնես ուզածիդ: «Լավ է, երբ կարողանում ես քեզ առաջ գցել: Բայց եթե չափն անցնես, մարդիկ կսկսեն երես թեքել քեզանից»,- ասում է հոգեբանը: Երբ ասում ես այնպես, ինչպես կա, մարդիկ ավելի ագրեսի՞վ են դառնում, հեռանո՞ւմ են, կամ երե՞ս են թեքում քեզանից: Եթե այո, ուրեմն երեսին շրխկացնելու տարբերակը չի գործում: Փոխարենը հարցրու ինքդ քեզ` ինչպես կցանկանայիր, որ քեզ վերաբերվեն, և գործիր համապատասխանաբար: Կտեսնես, որ հմայքով գործելն ավելի արդյունավետ է ուզածիդ հասնելու հարցում, քան ագրեսիվ լինելը:

BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий