суббота, 9 апреля 2011 г.

Ինչպիսի տեսք ունենալ երեկոյան ոչ պաշտոնական հանդիպմանը


1.      Օգտագործեք ավելի մուգ շրթներկ, քան այն, որ սովորաբար օգտագործում եք օրվա ընթացքում:
2.    Փորձեք փոխել սանրվածքի ձևը, մազերի ուղիղ գիծը փոխեք զիգզագաձև կամ թեք գծով, կամ էլ ամբողջը հավաքեք` գեղեցիկ մազակալով:
3.    Փորձեք հագնել մի քանի շերտով, որպեսզի հեշտ լինի հանել վրայի շերտը, եթե ռեստորանում կամ բարում շոգ լինի:
4.    Հիշեք, որ գույնզգույն և բարդ պատկերներ ունեցող վերնազգեստի հետ հարկ է հագնել հասարակ տապատ կամ կիսաշրջազգեստ և հակառակը:
5.    Բաց գույնի ջինսը փոխեք մուգ գույնով: Փոխեք նաև կիսաշրջազգեստի կամ տապատի երկարությունը. փորձեք կապրի կամ ծնկից մի փոքր բարձր կիսաշրջազգեստ:
6.    Ընտրեք համապատասխան կոշիկներ: Ջինսի հետ համահունչ են հաստ ներբանով կոշկներ: Թեթև կիսաշրջազգեստի հետ գեղեցիկ կլինի նուրբ կրունկներով կոշիկներ:
7.    Եթե ոտքի մատները բաց են լինելու, ապա անպայման պեդիկյուր արեք:
8.    Հիշեք աքսեսուարների մասին:  Կարճ մազերով կանանց խորհուրդ է տրվում կրել թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերով մի փոքր մեծ ականջօղեր: Փորվածքով վերնազգեստի հետ կրեք հասարակ վզնոց և ի ցույց դերք Ձեր պարանոցը:
9.    Միշտ հիշեք, որ գեղեցիկ ներքնազգեստը կբարձրացնի Ձեր տրամադրությունը և ինքնազգացողությունը:

BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий