вторник, 19 апреля 2011 г.

Հայաստանը սրճարանների ծխահարման մակարդակով առաջատարների շարքում է…



ԱՄՆ-ի Ջոն Հոփքինս համալսարանի աշխատակիցները ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների սրճարաններում, բարերում և ռեստորաններում ծխախոտի ծխի առկայության մակարդակը՝ որոշելու համար, թե ինչ վնաս են կրում մատուցողները աշխատավայրում, հաղորդում է korrespondent.net-ը։ Հայաստանն այդ ցուցակում առաջատարների շարքում է։
2009-2010թթ. ընթացքում ուսումնասիրվել են աշխարհի 22-ի երկրների նմանատիպ հաստատությունները, դրանց աշխատակիցներից վերցրել են մազերի նմուշներ, որոնց վրա հավաքվում է նիկոտինը։
Արդյունքում սրճարանների ծխահարման մակարդակով առաջատարների շարքում են Հայաստանը, Թուրքիան, Բանգլադեշը, Վրաստանը, Ղրղըզստանը, Ռուսասատնը։ Ավելի բարվոք վիճակում են ԱՄՆ-ը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Գվատեմալան, Ֆիլիպինները, Չինաստանը, Նիգերիան, Լեհաստանը, Գանան և Պերուն։ Սրճարաններում օդի մաքրության մակարդակով առաջատարներ երկրներն են Թաիլանդը, Հնդկաստանը, Վիետնամը, Ուրուգվայը, Արգենտինան։ Լավագույն արդյունքը գրանցվել է հենց վերջինիս մոտ։
Մազերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չծխող մատուցողների օրգանիզմում նույնքան վնասակար գոյացություններ կան, որքան օրական մեկ գլանակ ծխող մարդու մոտ։ 

Комментариев нет:

Отправить комментарий