воскресенье, 3 апреля 2011 г.

Ինչպե՞ս ստանալ գեղեցիկ լուսանկարներ


Մեր կյանքում քիչ չեն հաճելի պահերն ու հատուկ առիթները, որոնք ցանկանում ենք մտապահել` հավաքելով ալբոմի մեջ: Խցիկի առջեւ ճիշտ նկարվելու ունակությունը կարող է շատ անհրաժեշտ լինել: Թեպետ մեզնից շատերն են հիասթափություն վերապել` ստանալով լուսանկարները: Ընդ որում, լուսանկարներում լավ դուրս գալն այդքան էլ դժվար չէ, պարզապես անհրաժեշտ է իմանալ որոշ հնարքներ: Դրանք, որոնք օգտագործվել են պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից, վաղուց դադարել են գաղտնիք լինելուց:


Վերանայեք Ձեր բոլոր լուսանկարները ու մի կողմ դրեք միայն նրանք, որոնք ամենից շատ են Ձեզ դուր գալիս: Ուշադիր զննեք ընտրված նկարները: Անշուշտ, դրանք ինչ որ մի ընդհանրություն ունեն. Կեցվածքը, գլխի դիրքը, հայացքը, ժպիտը: Հիշեք այս մանրամասները և երբ հաջորդ անգամ կանգնեք տեսախցիկի առջև, փորձեք դրանք արտահայտել: Ի դեպ, մինչ այդ տանը հայելու առջև փորձերը չեն խանգարի:
Դասական ոճը, որը ամբողջ հասակով լուսանկարն է, այսպիսին պետք է լինի. պետք է կանգնել լուսախցիկի թեքությամբ մոտ 45 աստիճանի, մեկ ոտքը մի քիչ առաջ դնելով, մարմնի հիմնական ծանրությւնը գցելով երկրորդ ոտքի վրա: Առաջ դրված ոտքի ծունկը մի քիչ ծալել, իսկ ուսերը շրջել դեպի լուսախցիկը: Ձեռքերը կարող եք դնել կոնքերին: Հենց այսպես են լուսանկարվում բոլոր հայտնի անձիք կարմիր գորգի վրա:
Յուրաքանչյուր լուսանկարից նկարեք մի քանի հատ: Բարեբախտաբար, ժամանակակից թվային սարքերը թույլ են տալիս նկարել շատ կադրեր: Օգտագործեք այդ հնարավորությունը, որը մեզ տալիս է տեխնոլոգիական առաջընթացը: Էկրանին պատկերվող նկարները նայելով կարող եք ընտրել լավագույն կադրերը, այնուհետև ուղարկեք տպագրության, իսկ չհաջողվածները կարող եք պարզապես հեշտությամբ ջնջել;
Մեկ անշարժ դիրք և բազմաթիվ կադրեր – ոչ ոքին դա պետք չէ: Ամեն անգամ մի քիչ փոխեք դետալները: Օրինակ` կարելի է թեթեւակի առաջ գալ կամ մի քիչ բարձրացնել գլուխը, կարելի է մի ոտքից անցնել մյուսին, փոխել ձեռքերի դիրքը եւ այլն:
Լավ դիմահարդարում. Դիմահարդարումը կարեւոր լուսանկարներում հաջող դուրս գալու համար: Նախապատվությունը պետք է տալ անփայլ տոնային հիմքին: Կարմրությունը, բորբոքումը, աչքերի տակի մուգ շրջանակները անհրաժեշտ է քողարկել հատուկ միջոցների օգնությամբ: Ավելի լավ է հրաժարվել փայլուն պուդրայից և ստվերներից: Լուսանկարներում դրանք այդքան էլ լավ չեն դիտվում, որքան իրականում: Թեթեւակի փայլ կարող եք քսել շուրթերին, որպեսզի նկարներում դրանք ուռուցիկ երևան:
Մազերի սանրվածքն ու ընդհանուր վիճակը կարեւոր դեր են խաղում հաջող լուսանկար ստեղծելու հարցում: Չհավաքած մազերը, եթե դրանք երկար և ուղիղ են, նկարներում միշտ ավելի գեղեցիկ են դիտվում: Գանգուր և ալիքաձև մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել ընդգծող միջոցներից և ավելի արտահայտիչ դարձնել մազերի որակը: Իսկ սահուն և հավաքաված մազերն այդքան էլ լավ չեն դիտվում նկարներում:
BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий