четверг, 5 мая 2011 г.

Մատնահարդարում և եղունգներ (ՏԱՐՎԱ ՏԵՆԴԵՆՑՆԵՐ)






                                      
Ամեն տարի փոխվում են նորաձևության տենդենցները, դրա հետ միսաին փոխվում են նաև մատնահարդարման նորաձևությունը: Փոխվում են գույները, երկարությունը, նախշերը, ձևը: Սակայն երբեք պետք չէ մոռանալ հանրահռչակ Կոկո Շանելի խոսքերը
 < Մոդան անցնում է, իսկ ոճը մնում է>: Ձևավորեք ձեր անձնական ոճը և հավատարիմ մնացեք իրեն: 
Իսկ մենք կներկայացնենք այս տարի մոդայիկ համարվող մատնահարդարման տեսակները`

Միջին երկաչությամբ եղունգներ <ռեվերս ֆրենչով>


Այս տենդենց ի հայտ է եկել այս տարի, առաջին անգամ այն արվել է Դիոր-ի ցուցադրության ժամանակ և շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհով














  Սուր եղունգներ` ֆրանսիական «ֆրենչով»

Սուր եղունգների հանդեպ հետաքրքրությունը շարունակվում է, թեև դրա բումը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ: Այս տարի նորաձևության մեջ կհանդիպեք ոչ թե գունավոր, այլ հիմնականում` ֆրանսիական ֆրենչով` սուր եղունգների: Ֆրենչի համար այս տարի կօգտագործվեն սպիտակ, կաթնագույն և բաց վարդագույն երանգները: Այդպես ներկված սուր եղունգները հատուկ են գործարար կանանց, ովքեր ցանկանում են եղունգերի սրությամբ ընդգծել իրենց խիզախությունը, իսկ գույներով` իրենց հոգու ներդանշակությունը:









Կարճ, քառակուսի եղունգեր` մուգ լաքով
Այս տարի շատ նորաձև են կարճ եղունգները, որոնք ներկված են մուգ մանուշակագույն, բալագույն, վարդագույն, կարմիր, կանաչ, դեղին գույներով: Կարճ եղունգները հիմնականում ավելի պրակտիկ են, և խոհուրդ են տրվում խիստ զբաղված կանանց: Սակայն վառ գույները, միևնույն է, ընդգծում են տիրուհու համարձակ ապրելակերպն ու բնավորությունը:






Միայն լաքով եղունգներ
Ըստ մեր էքսպերտի` հայուհիներն այնքան էլ չեն սիրում միայն լաքով եղունգներ, սակայն այս տարի դրանք շատ նորաձև են համարվում: Կոկիկ, խնամված, լաքով եղունգները, թեև առաջին հայացքից միանգամից նկատելի չեն ու աչք շլացնող, սակայն տղամարդկանց մեծ մասը սիրում է եղունգների հենց այս ձևը: Այսպիսի եղունգներ ունեցող կինն ունի բարձր ինտելեկտ ու ինքնագնահատական: Նա սիրում է միշտ խնամված լինել, սակայն կարծում է, որ եղունգներով չէ, որ պետք է գրավի սիրելիին:




Էթնո եղունգներ
Վերջին տարիներին հագուստի և զարդերի նորաձևության մեջ տիրապետող էթնո ոճը մտել է նաև մատնահարդարման այս տարվա միտումների մեջ: Խայտաբղետ գույներ, ու երբեմն էլ` ոչ հասկանակի պատկերներ կարող եք հանդիպել նորաձևությանը խիստ հետևող կանանց եղունգների վրա: Էթնո եղունգներով կանայք ուզում են կյանքից վերցնել լավագույնը և միշտ ցույց տալ իրենց առավելությունները:





Այս տարվա «չիկարելիները»
Ագրեսիվ և չափազանց երկար եղունգներն այս տարի նորաձև չեն
Կան աղջիկներ, ովքեր սիրում են երկար և ագրեսիվ եղունգներ, սակայն այս տարի պետք է կամ հրաժարվեն իրենց ընտրությունից, կամ մատնահարդարի խորհրդով` դրանց շեշտադրությունը հասցնեն նվազագույնի: Այսինքն` եթե եղունգները շատ երկար են, պետք է չեզոք գույնի մանիկյուր օգտագործվի, որպեսզի շատ արտահայտված չլինի:
Պետք չէ չարաշահել մի քանի գույներով ներկված եղունգները
Անցյալ տարի, հատկապես կարճ եղունգների համար շատ նորաձև էր` ամեն մի մատը ներկել մի գույնով: Սակայն դա այս տարի պետք չէ չարաշահել, խորհուրդ է տրվում միայն այն դեպքերում, երբ գունային կերպար ստեղծելու անհրաժեշտություն կա:

Հայտնիների եղունգները


Իսկ հայտնիները շարունակում են զարմացնել մեզ նաև իրենց «մանիկյուրային» լուծումներով: Մանիկյուրային թոփ տասնյակի առաջատարը Ռիհաննան է: Նա սիրում է երկար և մուգ, նկարազարդ, ու գունավոր քարիկներով եղունգներ: 





Հաջորդը` Քեթթի Պերին է. մանիկյուրը նրա համար հատուկ տարերք է, սիրում է ադամանդե քարերով զարդարված եղունգներ: Բոլորին հատկապես զվարճացրեց, երբ երգչուհին որոշեց, որ ամեն եղունգի վրա պետք է լինեն իր նշանածի լուսանկարները: Հետաքրքիր էր նաև նրա շնորհավորանքը թագավորական հարսանիքին, նա զարդարել էր եղունգները զույգերի նկարներով`







Եվա Մենդեսի եղունգները ևս 2011թ-ի եղունգային հիթերից են, բայց ոչ նրա համար, որ զարմանալի լուծումներ ունեն, այլ, որ դրանք պարզ են, կարճ, խնամված և բաց երանգների մեջ:





Անկախ նրանից, թե ինչ եղունգեր կունենաս դու այս տարի, հիշիր՝ մի քանի նուրբ շարժումն էլ բավական է, որ եղունգներդ ավելի կոկիկ ու գեղեցիկ երևան :)

BY MAMUSHIK))

Комментариев нет:

Отправить комментарий