воскресенье, 1 мая 2011 г.

Ինչպես արտատպել նկարը կտորի վրա HAND MADE


Պատրաստվում ենք

Արտատպելու համար մեզ անհրաժեշտ պարագաներն են՝
1. լուծվող գել (Acrylic gel medium), որը կարելի է գնել ներկերի (նկարչական) խանութներից
2. կտոր
3. Լազերային տպագրությամբ տպված նկար

Սկսեցինք

Մատով կամ խոզանակի միջոցով ո՛չ շատ բարակ, ո՛չ շատ հաստ շերտով հավասար տարածեք գելը կտորի այն մասում, որտեղ ցանկանում եք արտատպել նկարը: Ապա նկարը տպագրված կողմով տեղադրեք հենց այն մասի վրա, որտեղ տարածել եք գելը և մի լավ սեղմեք:

Բան չմնաց

Քերեք թղթի կտորները եղունգով՝ համոզված լինելով, որ նկարը արատատպվել է կտորին, ապա սպասեք թող այն չորանա: Չորանալուց հետո կարելի է խոնավացնել թուղթը ջրով և զգուշորեն հանել նկարը կտորի վրայից:
Արդյունքում կտորի այն մասը, որտեղ տպվել է նկարը կդառնա փոքր ինչ կոշտ:

Բարով մաշենք

Դե ինչ, իմ տաքսա շնիկն արդեն կտորի վրա ուրախ տեղավորվել է: Եկեք այն ավելի օգտակար դարձնենք: Ես իմ կտորի վերևի մասում կարեցի թել-կապիչներ, որի արդյունքում կտորս դարձավ փոքրիկ հարմարավետ պայուսակ բջջային հեռախոսի կամ մետաղադրամների համար:

1 комментарий:

  1. Բարև Ձեզ, նկարները չեն երևում: Խնդրում եմ վերադարձրեք դրանք, ինձ այս մեթոդը շատ հարկավոր է:
    Նախապես շնորհակալ եմ

    ОтветитьУдалить