суббота, 23 апреля 2011 г.

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ այլընտրանքային  պատիժների կատարման բաժնում հաշվառված թվով 23 անչափահաս դատապարտյալ ապրիլի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Ծաղիկներ դնելով  զոհերի հուշակոթողին` անչափահասներն այցելեցին  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ճանաչողական այցից հետո անչափահաս դատապարտյալները թողեցին իրենց գրառումները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  հուշամատյանում:



Комментариев нет:

Отправить комментарий