суббота, 23 апреля 2011 г.

Ինչ չի կարող անել Քեյթը Վիլլի հետ ամուսնանալուց հետո


Անցյալ սերնդի հասարակության մեջ Քեյթ Միդլթոնի պես մեկին  հավանաբար  կհալածեին բրիտանական թագավորական ընտանիքին մոտ գալու համար:
Եվ  այսպես, երբ Քլերենս հաուսը վայր դրեց իր զենքը և թույլ տվեց ապագա թագավորին ամուսնության առաջարկ անել հասարակ մի աղջկա, Բրիտանիան հետմոդեռնիստական զարմանք ապրեց, որտեղ խախտվում էին խավերի  սահմանները, իսկ ճշմարտությունը հարաբերական էր դիտվում:
Այս մտածելակերպի միակ խնդիրը կայանում է նրանում, որ բրիտանական թագավորական ընտանիքն այս պարագաներում, մասնավորապես կանոնների և էթիկայի բնագավառում,  բավական հետամնաց և հնաոճ է դեռ:
Այսպիսով Քեյթը, լինելով առաջին հասարակ կինը, ով ոտք է դնելու Վինձոր, առավել զգալի  փոփոխություններ կունենա  իր կյանքում, քան նախկին արքայադստրերը:
Ահա այն տաս բաները, որոնք Քեյթը չի կարող անել Վեստմինստեր մտնելուց հետո`

1. Կոչվել Քեյթ
Այս տարի` Վինձորի պալատին միանալուց հետո, Քեյթը կդառնա <<Ձերդ Մեծություն, Վելսի արքայադուստր Վիլյամ>>:
Նրան կարելի կլինի դիմել ” Քեթրին”, բայց ոչ մի դեպքում Քեյթ, քանզի կրճատումները խախտում են թագավորական չափանիշները:
2.Քվեարկել
Ընդհանրապես թագուհին և նրա ընտանիքի անդամներն ունեն  քվեարկելու իրավունք, բայց նրանք, չեզոքությունը պահելու և սահմանադրությանը չհակասելու նպատակով, չեն մասնակցում քվեարկությանը :
3.Թեկնածություն դնել քաղաքականության ասպարեզում
Վերոհիշյալ պատճառներով սա նույնպես արգելվում է:
4.Խուսափել քննադատությաուններից և զզնող հայացքներից
Միապետությունը հասարակության համար զրպարտանքի և բամբասանքի առարկա է: Քեյթը, դուրս չմնալով  ուշադրության կենտրոնից, նույնպես  վաստակել է քննադատության իր մասնաբաժինը:
5.Մոնոպոլիա խաղալ
2008-թ.ին արքայազն Անդրյուն` Յորքի դուքսը, ասել է, որ արքայական ընտանիքը չպետք է տանը մոնոպոլիա խաղա, քանզի այն << անտանելի է դառնում>>: Ընտանիքի անդամներից ոչ ոք դեռ չի ասել, թե ինչ են Ծննդյան օրերին խաղում մոնոպոլիայի փոխարեն:
6.Ասել կամ անել որևէ վիճելի բան
Սա ներառում է Քեյթի կարծիքը իր նախընտրած` քաղաքական, հասարակական և անձնական դիրքի մասին, մասնավորապես այն ամենը, ինչ վերաբերում է իր անհատականությանը:
Մինչ այսօր, նա գրեթե չի ձախողվել այս առումով, երբեք սխալ քայլ չի արել:
Աշխարհը, սակայն, մի անգամ է լսել նրա խոսքը  իր և Վիլյամի նշանադրությունից հետո, որը, սակայն, նախապատրաստված էր:
7.Խեցեմորթ ուտել
Բրիտանական արքունիքում չեն մատուցում խեցեմորթ, քանզի վախենում են ուտելիքի  թունավորումից: Եվ եթե Քեյթը չի կարող ապրել առանց ձկնեղենի, ապա ստիպված է ուտել այն դրսում ազատ ժամանակ:
8.Աշխատել
Քաջ հայտնի է, որ թագավորական առօրյան և կարիերան այդքան էլ համատեղելի չեն: Դրա վառ ապացույցն է արքայազն Չարլզի փորձը աշխատել որոշ ժամանակ  գործարանում, որը ձախողվեց, նման ձևով  կոմսուհի Սոֆի Վեսսեքսը ստիպված եղավ լքել իր PR ընկերությունը:
Քեյթի հարցում, սակայն, գործազրկության պատկերը դժվար չէ ներկայացնել: 29-ամյա Քեյթը  ամենատարեց օրիորդն է, ով երբևէ ամուսնացել  է ապագա թագավորի հետ:  Եվ չնայած իր բարձրագույն  կրթությանն ու կյանքի փորձին` նա միշտ արհամարհանքով մերժում էր ցանկացած աշխատանք:
9.Ոչ պաշտոնական փաստաթուղթ ստորագրել
Որպես պետության ապագա ներկայացուցիչ, Քեյթը որոշ դեպքերում իր ամուսնու փոխարեն պետք է փաստաթղթեր ստորագրի  և իրականացնի օրենսդրությունը: Նման պաշտոնի մարդկանց խիստ արգելված է ստորագրել այնպիսի թղթեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կեղծել և արտատպել ստորագրությունը:
10.Ավարտել ընթրիքը
Եթե Քեյթը ավելի դանդաղ ուտի, քան իր ամուսնու տատիկը, ապա կարող է քաղցած մնալ: Բրիտանիայում, եթե թագուհին դադարում է ուտել, ապա ներկաները նույնպես պետք է դադարեն ուտել:

Комментариев нет:

Отправить комментарий