воскресенье, 24 апреля 2011 г.

Harsanekan zgestner



Նորաձեւության բնագավառում ամենապահպանողականը հարսանեկան շորերն են: Սակայն նրանք նույնպես փոփոխություններ են կրել մինչ օրերը: Մեր նախնիները հագել են տարազներ: Սպիտակ գույնը "ներմուծվել" է Եվրոպայից: Քաղաքակիրթ եվրոպացիները առաջինը զուգեցին իրենց հարսներին ճեփ-ճերմակ զգեստով: Երեւույթը շուտ մտավ հայերի կենցաղի մեջ, քանզի սպիտակը խորհրդանշում է մաքրություն: Հատկանշական է, որ հարսի շորը միշտ էլ եղել է երկար: Այն դարերի ընթացքում փոփոխվելով` այդպես էլ չկարճացավ: Արգենտինացիները փորձեցին կիրառել կարճ զգեստներ, սակայն դերասաններից ու մոդելներից բացի, ոչ ոք այն այդպես էլ չհագավ: Նորաձեւության հայտնի տները ամեն տարի փորձում են ինչ-որ նորամուծություն մտցնել հարսանեկան զգեստի մեջ: Օscar de la Renta-ն վերջին հավաքածուի մեջ հարսի շորերը պատրաստել էր հիմնականում ժանյակից: Ralph Lauren-ը շեշտադրել էր մետաքսը: Jean-Paul Gauitier-ն գրեթե մերկացրեց հարսնացուի կուրծքը. նա հարսին հագցնում էր շատ բաց կտրվածքով կորսետ եւ տասնյակ շերտերից բաղկացած շրջազգեստ: Հաճախ մոդելյորի մոտ հանդիպում են նաեւ թափանցիկ կորսետներ: Նման շորերի համար աքսեսուար էր հանդիսանում ոտքերին փաթաթած փետուրները: 


80-ականների կեսից տարածվեց գունավոր շորերի մոդան: Հարսի շորն այլեւ աչք չէր շլացնում իր սպիտակությամբ: Այն լինում էր նարնջագույն, դեղին, նույնիսկ` կարմիր: Նշենք, որ հայ առաքելական եկեղեցին դժկամությամբ ընդունեց այս երեւույթը: Սակայն վերջին տարիներին նորաձեւությունը նորից վերադառնում է սպիտակին, մասնավորապես` շամպայն, կաթնագույն, սպիտակ` կարմիր ծաղիկներով եւ այլն: Ձեռնոցները գրեթե վերացել են, նրանց մասին հիշեցնում են միայն ծնողների հարսանեկան նկարները: Հարսնացուները հրաժարվել են նաեւ թագերից` համարելով անիմաստ ճոխություն, իսկ քողը զարդարում են բնական ծաղիկներով` հավերժահարսի նման: Մոդելյորները խորհուրդ են տալիս հարսանիքի օրը բարձրակրունկ կոշիկներ հագնել, քանզի դրանք սլացիկ տեսք են տալիս կազմվածքին:

Այսօր նորաձեւ են համարվում շլացուցիչ սպիտակությամբ, ոչ շատ ուռուցիկ, շղարշով եւ ժանյակով զարդարված զգեստները: Կարմիր գույնը սահուն կերպով դուրս է մղվել նորաձեւությունից` սպասելով ավելի հարմար ժամանակների: Ակտուալ են 21 սպիտակ վարդերից կազմված եւ վարդագույն ժապավենով պարուրված հարսի ծաղկեփնջերը, բնական վարդերով զարդարված բարձր սանրվածքները:

Հարսանիքի օրը, անկախ ամեն ինչից, հարկավոր է հիշել մի պարզ ճշմարտություն. նրա համար, ով ընտրել է Ձեզ եւ պատրաստ է մինչեւ կյանքի վերջ օրերը կիսել միայն Ձեզ հետ, դուք ամենագեղեցիկ, ամենաշլացուցիչ հարսիկն եք, ամենահարազատ մարդն այս աշխարհում: Ուրիշ էլ ինչ է պետք կատարյալ երջանկության համար:]


Karch zgestner


короткое свадебное платье Allure bridalsкороткое свадебное платье  Elizabeth Fillmore
                                    Allure bridals                                         Elizabeth Fillmore
короткое свадебное платье Justin Alexanderкороткое свадебное платье Oscar de la Renta
                                   Justin Alexander                                       Oscar de la Renta


Tarber ktorneri hamadrutyamb


тренд свадебных платьев тканитренд свадебных платьев ткани
                                    Allure                                                                Ian Stuart
 
тренд свадебных платьев тканитренд свадебных платьев ткани
                              Justin Alexander                                   Modern Trousseau

Hunakan vochov zgestner

свадебный тренд греческий силуэтсвадебный тренд греческий силуэт
               Ana Torres                                                    Elizabeth Fillmore

свадебный тренд греческий силуэтсвадебный тренд греческий силуэт
                        Monique Ihuiller                                                  Valentino


Gunayin xaxerov zgestner
цветные свадебные платьяцветные свадебные платья
                      Allure                                                              Ian Stuart

цветные свадебные платьяцветные свадебные платья
                   Justin Alexander                                              Trousseau

Vintajayin zgestner

цветные свадебные платья
                                                        Vera wang

тренды 2011 винтажтренды 2011 винтаж
           Allure                                    Douglas Hannant

тренды 2011 винтажсвадебные тренды винтаж
   Ian Stuart                                             Yolan Cris


Chartarapetakan mtqov zgestner

AllureAna Torres
                     Allure                                                                      Ana Torres
Justin AlexanderPronovias
                 Justin Alexander                                                             Pronovias

Vera Wang

                                                             Vera Wang
















BY MAMUSHIK

Комментариев нет:

Отправить комментарий