воскресенье, 27 февраля 2011 г.

Poqrik gerastx.....

Justin Bieber.
Biebery cnvel e Canadayum 1994 tvakanin. Mecacel e Straitfordum. Der poqr hasakic na cucaberum er ir mec sery depi erajshtutyun.   
16 tarekanum Justin Biebery dardzav hamashxarhayin haytnutyun.

ԻՆՉ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ՎԱՐԴԻ ԳՈՒՅՆԵՐԸ

     Ամենահանրաճանաչ ծաղիկը - վարդ:Որպես կանոն այն նվիրում են կանանց,հաճախ ծաղկեփունջը ընտրում են ըստ անձի տարիքի.
  • Աղջիկներին մինչև 14 տարեկան նվիրում են - սպիտակ վարդեր
  • Աղջիկներին 14-18 տարեկան նվիրում են - վարդագույն վարդեր
  • Աղջիկներին 18-25 տարեկան նվիրում են - ալ կարմիր վարդեր
  • Աղջիկներին  25-35 տարեկան նվիրում են - կարմիր վարդեր
  • Կանանց  35 տարեկանից բարձր նվիրում են մուգ կարմիր վարդեր
       Այնուամենայնիվ պետք չէ հույսը դնել միայն տարիքային գնահատման վրա:
  •  ԿԱՐՄԻՐ - գույն սիրո և կրքի, բացի դրանից կարմիր ծաղիկները արտահայտում են հարգանք և հաստատակամություն:
  •  ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ - ազնվական գույն,կատարյալ է լուրջ տոնակատարությունների համար:
  •  ՎԱՐԴԱԳՈՒՅՆ - վարդագույն վարդերը նվիրում են երիտասարդ աղջիկներին, քանի որ այս գույնը խորհրդանշում է երիտասարդություն, համեստություն, անփորձություն, նրբություն, միամտություն: Վաարդագույն վարդերը ընդունված է նվիրել սիրավեպի սկզբում, երբ կիրքը դեռ նոր է ծնվում, իսկ զգացմունքները լիովին արտահայտելու համար պակասում է խիզախություն: Վարդագույն վարդերը նվիրելով կարելի է արտահայտել համակրանք և հետաքրքրություն տվյալ աղջկա նկատմամբ;

  •  ԲԱՑ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ - այս ծաղիկները առավել նպատակահարմար է նվիրել սիրելի կուռքերին, քանի որ դրանցով կարելի է արտահայտեել հիացմունքը նրանց տաղանդի և կատարած ասխատանքի նկատմամբ:
  •   ՍՊԻՏԱԿ - սպիտակ վարդերը խորհրդանշում են մաքրություն, անկեղծություն և խոհեմություն: Դրանք ճիշտ է նվիրել ընկերուհիներին, կոլեգաներին, նոր մայրացած կանանց, երեխաներին:

  •  ԿԱԹՆԱԳՈՒՅՆ(վարդագույն երանգով) - սա հարսանեկան ծաղկեփնջի ավանդական գույնն է: Կաթնագույնը դա ինքնության,նորաստեղծ ընտանիքի և երեխայի ծնվելու խորհրդանիշն է:

  •     ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ - արտահայտում է ցանկություն, ակտիվություն, նպատակասլացություն, ուրախություն և լավատեսություն: Այսպիսի ծաղիկները նպատակահարմար է նվիրել ակտիվ երիտասարդներին, գերծընկերներին:

  •  ԴԵՂԻՆ - Շատերի համար այս գույնը խորհրդանշում է բաժանում, դավաճանություն, սակայն դեղին վարդերը խորհրդանշում է հավերժությ
      
        BY MARIANKA

♥♥♥ TEDDY♥♥♥


Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Այս տարի նա կդառնա 109 տարեկան:  Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, պատրաստվեք նշելու նրանց տարեդարձը: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ J
Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա այսպիսին է: Ավելի քան 100 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ այդպես էլ նրանց ոչ մի արջ չհանդիպեց: 
Քանի որ Ռուզվելտը նախագահ էր, իսկ նախագահները սովորաբար անհաջող որս չեն ունենում, նրա օգնականները նախագահին օգնելու համար մի արջ էին բռնել ու կապել ծառին, որպեսզի Ռուզվելտը հեշտությամբ կարողանա կրակել արջի վրա: Սակայն նախագահը կտրականապես հրաժարվեց անպաշտպան կենդանուն սպանել:


 Այս պատմությունը մի քանի օրում տարածվեց ամբողջ աշխարհով: Քլիֆորդ Բերիման անունով մի ծաղրանկարիչ նկարեց այդ տեսարանը և նկարն էլ տարածում գտավ: Հետո Բրուքլինի մի խանութպան` Մորիս Միչտոմը, և նրա կինը ոգեշնչված այդ պատմությամբ խաղալիք արջուկ պատրաստեցին և նախագահին խնդրեցին թույլ տալ խաղալիքն անվանել նրա անունով` Թեդդի: 
Արջուկն անսպասելի պահանջարկ սկսեց վայելել շուկայում և հսկայական եկամուտներ բերեց հեղինակներին: Թեդդի արջուկը Թեոդոր Ռուզվելտի թալիսմանը դարձավ, ասում են` հենց նա էլ օգնեց Ռուզվելտին հաղթել նախագահական ընտրություններում երկրորդ անգամ J
2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ արջուկի մասին մի քիչ մոռացան , բայց 1960-ական թթ. նա նոր վերածնունդ ապրեց: Վիետնամի պատերազմի ժամանակ նա դարձավ խաղաղության և հին ու բարի ժամանակների խորհրդանիշ:  

Չնայած որ Թեդդիները շատ երկար կյանք են ապրել, Հայաստանում նրանք միայն վերջին տարիներին հայտնվեցին և դեռ շարունակում են մի պստիկ թանկ արժենալ: Իսկ երեխաները, նաև երիտասարդները ոչ միայն խաղալիքներն են պաշտում, այլև նկարներն ու պատմությունները Թեդդիի մասին: Շատերի համար Թեդդին կյանքի իմաստ է




By MAMUSHIK

2011 tvakani amenamodayik koshikner@


Ays tari hamashxarhayin cucadrutyunnerum ishxum e militeryin, minimalizm@, retro voch@ ev etnon. Barcrakrunk koshikner@ ays tari amenamodayiknern en, shat modayik en erankyunadzev ev uxxankyun krunkner@




Փեսան հարսանիքի ժամանակ սպանել է իր հորը, հորաքրոջն ու հորաքրոջ աղջկան


Թուրքիայի Գազիանթեփ նահանգի (Այնթափ) գյուղերից մեկում փեսան հարսանիքի օրը հարսին հայրական տուն բերելիս ցանկացել է օդ կրակել, սակայն կորցրել է զենքի կառավարումը եւ կրակել հավաքված հյուրերի վրա։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Գազիանթեփի Աքագյոզ գյուղում հարսանիքի ընթացքում փեսան հարսին հարեւան գյուղից վերցնում է եւ ուղեւորվում  հայրական տուն։  Փորձելով յուրահատուկ ձեւով նշել հարսի գալուստը, փեսան սկսել է  «Կալաշնիկով» ինքնաձիգով օդ կրակել, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ կրակահերթ է արձակել հյուրերի ուղղությամբ։  Կրակահերթից  վիրավորվել է 8 հոգի, տեղում մահացել է փեսայի հայրը, հորաքույրը՝  հիվանդանոցի ճանապարհին, իսկ հորաքրոջ  19 ամյա աղջիկը, չնայած բժիշկների ջանքերի, մահացել է հիվանդանոցում։
Փեսայի հորեղբորորդի Թուրգայ Ալթընը ներկայացել է ոստիկանություն՝  հայտնելով, որ ինքն է կրակել ինքնաձիգից, սակայն ոստիկանությունը կասկածում է փեսային եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

By MAMUSHIK

Hogebanakan test

Սիրու՞մ եք ձեզ

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն: 


1. Գո՞հ եք ձեզանից /այո-5, ոչ-0/
2. Տրտնջու՞մ եք, թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ. /այո-0, ոչ-5/
3. Նախքան որևէ բան անելը կամ ասելը հետաքրքրվու՞մ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները. /այո-0, ոչ-5/
4. Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշու՞մ եք այլոց փորձը. /այո-0, ոչ-5/
5. Շփոթվու՞մ եք, երբ ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ. /այո-0, ոչ-5/
6. Կարողանու՞մ եք տևական ժամանակ միայնակ մնալ. /այո-0, ոչ-5/
7. Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան կոմֆորտը ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. /այո-0, ոչ-5/
8. Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու.
/այո-0, ոչ-5/
9. Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսևորելու մեջ ժլա՞տ եք. /այո-0, ոչ-5/
10. Կարո՞ղ եք հակադրվել կոլեկտիվին. /այո-5, ոչ-0/
 

Ամփոփեք. 
      

  25-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան և ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:
   15-30 միավոր- Դժվար է ասել` սիրու՞մ եք ձեզ, թե ՞ ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական և ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականությամբ հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ձեր ուշադրությունից ու ջերմությունից ու մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին և տեսեք, թե ձեր կյանքը որքան է լավանում:
   0-10-Դուք ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որևէ վատ բան է պատահելու:





By MAMUSHIK

Բացվել է www.impoqrik.am կայքը` հայ ծնողների և երեխաների նոր ուղեցույցը))))


«Իմ փոքրիկ». այսպես է կոչվում մի խումբ երիտասարդ նախաձեռնողների կողմից ստեղծված  հայալեզու կայքը, որը կոչված է հայ մայրերին, մայրանալ պատրաստվողներին կամ պարզապես երեխաների խնամակալներին, դայակներին, ինչու ոչ` հայրերին  իրենց փոքրիկին մեծացնելու դժվարին ճանապարհին ուղղորդող տեղեկատվություն մատուցել:
Նորաստեղծ կայքում  կարող եք գտնել հղիության մանրամասներից մինչև  երեխայի  առողջությանը, հայրենասիրությանը, հավատքին, ժամանցին ու նորաձևությանն առնչվող հետաքրքիր նյութեր, խաղեր, երգեր ու բանաստեղծություններ:
«Իմ փոքրիկի» թղթակիցները հայ ծնողներին կհասցնեն հայտնի մանկաբույժների խորհուրդները, թե ինչպես առողջ և բարեկիրթ մանկիկ մեծացնել: Ընթերցողների հետ իրենց փորձը կկիսեն նաև փորձառու և վաստակաշատ մայրիկներն ու հայրիկները:





«Իմ փոքրիկի» նախաձեռնողները նշում են, որ իրենց հիմնական նպատակներից է նորելուկ սերնդի ժամանցն ապահովել հայկական ժողովրդական հեքիաթներով, հայկական արտադրության մուլտֆիլմերով,  հայրենաճանաչողությունը և քրիստոնյայի ոգին զարգացնող  նյութերով:
Երեխայի հայրենաճանաչողությունը կապահովի «Փոքրիկիս հայրենիքը» բաժինը, որտեղ կարող եք գտնել Հայկական դրոշի, զինանշանի, օրհներգի պատմությունից մինչև հայոց մայրաքաղաքների, թագավորների մասին պատմող մանկահասու տեղեկատվություն: Հոգևոր դաստիարակությունն էլ  կապահովի «Փոքրիկիս հավատքը» բաժինը, որը հնարավորություն կտա մայրիկներին երեխաներին մատչելի լեզվով ներկայացնել Աստվածաշունչը, դաստիարակել  Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայ քաղաքացի:
Կայքի ընթերցողները կարող են հղել նաև իրենց հետաքրքրող հարցերը, որոնց համար սպառիչ պատասխաններ  կգտնեն  «Իմ փոքրիկի» աշխատակիցները:
«Իմ փոքրիկ»-ն ունի նաև «Ֆոտոալբոմ» բաժինը, որտեղ մայրիկները կարող են տեղադրել  իրենց   բալիկների  լուսանկարները, միմյանց հետ քննարկել երեխայի դաստիարակության և խնամքի առավել գործուն  մեթոդները: Պարբերաբար կհայտարարվի նաև լավագույն լուսանկարների մրցույթ` ամենատարբեր խորագրերով:
Կայքի նախաձեռնողները նշում են, որ առաջիկայում կայքի այցելուները հնարավորություն կունենան նաև  էլեկտրոնային աղյուսակի միջոցով հետևել իրենց երեխայի հասակի և քաշի նորմային, օն-լայն ռեժիմով ոլորտի առաջատար  մասնագետներից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Պատրաստման փուլում է նաև «Խաղեր» բաժինը, որտեղ ծնողները կգտնեն իրենց երեխայի ազատ ժամանակը լրացնելու կամ պարզապես կամակորությունը կանխելու արդյունավետ միջոցներ: Այս բաժնում կներկայացվեն խաղեր, որոնք կոչված են զարգացնելու երեխայի մտածողությունը, տրամաբանությունը, օգնելու ավելի հեշտ ճանաչել և յուրացնել շրջակա աշխարհը, ինչպես նաև մանուկ հասակից ճանաչել հայրենիքը` իր ողջ գրավչությամբ:

By Lianka .))))

суббота, 26 февраля 2011 г.

Hand made

Aysor dzez hamar dzer hertakan hand madeeri hamar mi qani mitq`


Nman kerpov kareli e patrastel nayev ays mi qani tarberakner@




Evs mi qani tarberak







Arag ev hesht

Sirov MAMUSHIK






Tyra Banks

Im amenasirac modelneri cankum 2-rd@ Tyra Banksn e. Tyran arajin mug mashk unecox modeln e ov haytnvele aynpisi amsagreri shapikin inchpisiq en Sports Illustrated Swimsuit Edition, GQ ev Victoria's Secret


пятница, 25 февраля 2011 г.

Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոն



Կենտրոնը հիմնադրվել է 2001 թ.-ին: Այն գտնվում է Երևան քաղաքում: Ունի 40 հեկտար տարածք: Այն ամենամեծ կենտրոնն է ՀՀ տարարքում: Ձիասպորտի կենտրոնն ունի 1800մ երկարությամբ վազքուղի, 6 մարզադաշտ` 3 ավազի (80/120քմ), 2 կանաչ (60/105քմ) և մեկ փակ (30/72 քմ) դաշտ:   Կենտրոնն ունի 5 մարզիչ և 30 մարզիկ: ՀՁՖ գրեթե բոլոր մրցումները անց են կացվում Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում: Կենտրոնի ձիերը 26-ն են, որոնք զտարյուն անգլիական, անգլո-կաբարդինյան, անգլո-բուդյոնովյան, բարձրարյուն, գերմանական, գանովեր-ուկրաինական, անգլոարաբական և արաբական ցեղախմբերի են:   Կենտրոնին կից գործում է նաև Հովիկ Հայրապետյանի անվան մանկապատանեկան դպրոցը, որն ամեն տարի սեպտեմբերի մեկին կատարում է ընդունելություն: 
Հ.Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում կատարվում են նաև ձիավարության անհատական դասընթացներ հանրապետության լավագույն մարզիչների կողմից:
Գնացուցակ
Ձիավարություն` (արժեքը մեկ մարդու համար)
•    10 րոպե` 1500 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    30 րոպե` 3500 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    մեկ մասնավոր դաս` 45 րոպե`    5500 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    հինգ մասնավոր դաս` 45 րոպե`  25000 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    տաս մասնավոր դաս`45 րոպե`  45000 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի դեպքում)
•    տասնվեց մասնավոր դաս` 45 րոպե` 64000 դրամ (30 տոկոս զեղչ կորպորատիվ հայտի     դեպքում)
 

Հասցե` ք. Երևան, Շիրակի 39

By MAMUSHIK

Հարսանիքներն ըստ տարիների




Հարսանիքի օրը համարվում է Կանաչ Հարսանիք:

1 տարի անց` 
Չթե հարսանիք,


2 տարի անց` 
Թղթե հարսանիք,


3 տարի անց` 
Կաշվե հարսանիք,


4 տարի անց` 
Քաթանե, Վուշե հարսանիք,


5 տարի անց` 
Փայտե հարսանիք,


6 տարի անց` 
Չուգունե հարսանիք,


6,5 տարի անց` Ցինկե հարսանիք,

7 տարի անց` 
Պղնձե հարսանիք,


8 տարի անց` Թիթեղյա հարսանիք,

9 տարի անց` Հախճապակյա հարսանիք,

10 տարի անց` Արճիճե կամ Վարդագույն հարսանիք,

11 տարի անց` 
Պողպատե հարսանիք,


12 տարի անց` Նիկելե հարսանիք,

13 տարի անց` Ժանյակե հարսանիք,

14 տարի անց` Ագաթե հարսանիք,

15 տարի անց` 
Ապակե հարսանիք,


20 տարի անց` 
Ճենապակե (ֆարֆորե) հարսանիք,


25 տարի անց` 
Արծաթե հարսանիք,


30 տարի անց` 
Մարգարտյա հարսանիք, 
35 տարի անց` Կտավե, Մարջանե հարսանիք,

37,5 տարի անց` Ալյումինե հարսանիք,

40 տարի անց` 
Սուտակե (Ռուբինե) հարսանիք,

45 տարի անց` Շափյուղյա (Սապֆիրե) հարսանիք,

50 տարի անց` 
Ոսկե հարսանիք,


55 տարի անց` 
Զմրուխտե հարսանիք,


60 տարի անց` 
Ադամանդե հարսանիք,


65 տարի անց` Երկաթե հարսանիք,

67,5 տարի անց` Քարե հարսանիք,

70 տարի անց` Բարեբեր հարսանիք,

75 տարի անց` Տերունական, Թագավորական հարսանիք,

100 տարի անց` Կարմիր հարսանիք, կամ հալալ է Ձեզ: 



Շատ ամուսնական զույգեր ամեն տարի նշում են իրենց պսակադրության տարեդարձը: Այդ գեղեցիկ ավանդույթը հանդիսանում է ինչպես յուրահատուկ ամփոփում, այնպես էլ ապագա պլանների նախագծում, նաեւ անցածը հիշելու լավագույն առիթ: Գրեթե բոլորը գիտեն, թե երբ է Արծաթե կամ Ոսկե հարսանիքը, սակայն քչերը` այն մասին, որ համատեղ անցկացրած յուրաքանչյուր տարին ունի իր անվանումը: Տարիների քանակից են կախված նաեւ նվերները, որոնք փոխանակում են ամուսինները: Ստորեւ ներկայացված հետաքրքիր տեղեկատվությունը Ձեր ընտանեկան կյանքը կդարձնի առավել գունագեղ ու հետաքրքիր:
Համատեղ կյանքի առաջին տարին կոչվում է Չթե հարսանիք: Անվանումը կապված է այն բանի հետ, որ ամուսիններն արդեն հասցրել են ծանոթանալ կենցաղի մանր ու չնչին խնդիրներին` ետեւում թողնելով սիրային գգվանքները: Ետեւում են մնացել նաեւ փորձություններն ու բացահայտումները: Այդ օրը ընդունված է միմյանց նվիրել չթից կարված թաշկինակներ: Առաջին տարին համարվում է ամենադժվարը, իսկ թաշկինակները խորհրդանշում են տարվա ընթացքում թափված արցունքները: Առաջին տարեդարձի ժամանակ բացվում է շամպայնի երկու շշերից մեկը, որոնք նվիրել էին հարսանիքի ժամանակ: Երկրորդ շիշն ընդունված է բացել առաջնեկի ծննդյան օրը:
Երկրորդ տարին նշվում է որպես Թղթե հարսանիք: Հարաբերությունների թարմությունն արդեն վերացել է, սակայն նրանք դեռ չեն դարձել ամուր: Այստեղից էլ անվանումը. չէ որ թուղթը հեշտությամբ է պատռվում: Որոշ երկրներում գոյություն ունի հետաքրքիր ավանդույթ` ամուսինն ու կինը կարում են թղթե հագուստ, որով էլ ընդունում են հյուրերին: Եւս մեկ ավանդույթ. հյուրերը թղթերի վրա գրում են ցանկություններ, բարեմաղթանքներ ամուսիններին եւ կախում այգու ծառից, կամ որեւէ այլ դեկորատիվ իրի վրայից: Ստացվում է իսկական 'երջանկության ծառ': Ամուսինները կարող են իրար անակնկալ մատուցել` գրելով միմյանց իսկական սիրային նամակներ, որոնցից երկար ժամանակ չէին ստացել:
Եթե Դուք արդեն երեք տարի է, ինչ միասին եք, ապա անպայման նշեք Կաշվե հարսանիքը: Համարվում է, որ այդ ժամանակ ամուսինները սկսում են իրար զգալ սեփական կաշվով: Հնավուրց ավանդույթի համաձայն, նրանք պետք է վերադարձնեն իրենց պարտքերը, ներեն բոլոր հին վիրավորանքները, տնից դուրս շպրտեն հին իրերը, որոնք այս կամ այն ձեւով կարող են հիշեցնել անցյալի դառնությունները: Այդ օրը ամուսիններն իրար նվիրում են կաշվե ապրանքներ` դրամապանակ, ձեռնոցներ, նույնիսկ` ճամպրուկ, որը հանդիսանում է լավագույնս ակնարկն այն մասին, որ արդեն ժամանակն է ուղեւորվել ռոմանտիկ ուղեւորության:
Քաթանե, Վուշե հարսանիքը նշում են ամուսնության չորրորդ տարում: Քաթանը խորհրդանշում է ամրություն եւ հարատեւություն: Սեղանին այդ օրը պետք է փռված լինի քաթանե սփռոց եւ դրված լինեն նույն քաթանից անձեռոցիկներ: Ավանդույթ կա այդ օրը իրար նվիրել քաթանից կամ վուշից պատրաստված տարբեր իրեր: Մասնավորապես կիրառելի նվերներ են անկողնու պարագաները, հագուստը, սփռոցները, անձեռոցիկները, սրբիչները, եւ, բնականաբար, ամեն ինչ պետք է լինի վերանշյալ քաթանից կամ վուշից:
Հնգամյա տարեդարձը նշում են որպես Փայտե հարսանիք: Ծառը խորհրդանշում է կյանքը, ծաղկունքը եւ բարեբերությունը: Ընդունված է համարել, որ ամուսիններն իրար կապվել են արմատներով: Ընտանիքն արդեն ամուր է, սակայն հրդեհի բռնկման վախն, այնուամենայնիվ, կա: Այլապես ընտանեկան անդորրը կխափանվի եւ կհրդեհվի, ինպես կայծից բռնկված դաշտ: Ամուսինները փոխանակում են փայտից պատրաստված տարատեսակ հուշանվերներ` զարդատուփեր, գդալների հավաքածու, նկարների շրջանակներ, թալիսմաններ, զարդեր:
Վեցամյակը համեմատում են Չուգունի հետ: Այս մետաղը բավականին փխրուն է եւ կարող է ճաքել հարվածից: Նույն կերպ ամուսինների փոխհարաբերությունները կարող են սրվել հանկարծակի ստեղծված տհաճ իրավիճակից: Չուգունե հարսանիքի տարեդարձի ժամանակ նվիրում են տարատեսակ իրեր այդ մետաղից, ինչպես նաեւ սպասք եւ այլ խոհանոցային պարագաներ:
Պղնձե հարսանիքը տոնում են համատեղ կյանքի յոթերորդ տարում: Համարվում է, որ ընտանիքի զարգացումը հասել է արդեն այն փուլին, երբ հարաբերություններն արդեն բավականաչափ ամրացել են, քանդել այն շատ դժվար կլինի: Բայց պղինձը նաեւ փափուկ մետաղ է` էլաստիկ եւ ճկուն: Նրան հեշտ է տաքացնել եւ ձեւափոխել: Երիտասարդ ընտանիքին դեռ շատ փորձություններ են սպասում, կկարողանան արդյոք գոյատեւել, կախված է միմիայն նրանցից: Յոթամյակը նշելու ժամանակ նվիրում են պղնձե մատանիներ, պայտեր, նալեր կամ զարդեղեն պղնձից, եթե իհարկե այդպիսիների մեջ գտնեք նրա սրտի ուզածը:
Արճիճե կամ Վարդագույն հարսանիքը` տասնմեկ ամյակը, նշում են որպես ամենակարեւոր իրադարձություններից մեկը հարսանիքից հետո տեղի ունեցած: Դա մի փուլ է, երբ, երկար ճամփա անցնելուց հետո, արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին: Ավանդույթի համաձայն ամուսինը պետք է կնոջը նվիրի 11 հատ վարդ, որոնցից 10-ը պետք է լինեն կարմիր` խորհրդանշող սերն ու կիրքը, իսկ մեկը` սպիտակ` որպես ապագա կյանքի հանդեպ հույսի, հավատի նշան: Կինն իր հերթին հագնում է վարդագույն զգեստ, իսկ մազերի մեջ խրում նույն գույնի վարդ: Ամուսիններն անկողինը զարդարում են վարդագույն վարդի թերթիկներով: Այս տարեդարձը անվանում են նաեւ Արճիճե: Այն խորհրդանշում է ամուսինների հարաբերությունների ճկունությունը: Ավանդույթի համաձայն այդ օրը գրպանի մեջ դնում են արճիճե գդալ, որը գիշերը տեղափոխում են բարձի տակ:
Համատեղ կյանքի տասնհինգերորդ տարին նշում են որպես Ապակե, Բյուրեղապակե հարսանիք: Նրանք խորհրդանշում են հարաբերությունների մաքրությունն ու պարզությունը, սակայն թե ապակին, եւ թե բյուրեղապակին մթագնում, սեւանում են, եթե նրանց լավ չեն հետեւում: Նույնկերպ եւ սերը անընդհատ փայփայման, գուրգուրման կարիք ունի: Նվերի ընտրության գործը բավականին հեշտ է: Այդ օրը փոխանակում են ապակե կամ բյուրեղապակե սպասք, սկահակներ, գեղեցիկ արձանիկներ:
Ճենապակե, Ֆարֆորե հարսանիքը նշում են ամուսնությունից 20 տարի անց: Այս տարեդարձի անվանումն ինքնին խոսուն է: Այն հիշեցնում է ամուսիններին այն մասին, որ հարկավոր է իրար վերաբերվել զգուշությամբ եւ մեծ սիրով: Թեթեւակի հպումից, անզգույշ քայլից տարիների ընթացքում կառուցած դղյակը կարող է փլվել: Սեղանն այդ օրը հարկավոր է զարդարել բացառապես ճենապակուց կամ ֆարֆորից բաղկացած սպասքով: Իսկ իդեալական նվեր քսանամյակի կապակցությամբ կարող է դառնալ, բնականաբար, ճենապակե սերվիսը:
Արծաթը թանկարժեք մետաղ է, հետեւաբար Արծաթե հարսանիքը նշանակալից իրադարձություն է յուրաքանչյուրի կյանքում: Ամուսինների միջեւ փոխհարաբերություններն արդեն ոչ միայն բավականաչափ ամուր են դարձել, այլ նաեւ ձեռք են բերել յուրօրինակ գեղեցկություն: Այժմ նրանք գնահատվում են որպես թանկագին եւ անօտարելի ոլորտ կողմերից յուրաքանչյուրի կյանքում: Ռոմանտիկ եւ դիպուկ նվերներ կարող են հանդիսանալ արծաթե մատանիները, հնարավոր են նաեւ որոշակի դարձվածքներ փորագրված տարբերակով:
Ինչպես մարգարիտն է իր խուփի մեջ դանդաղորեն մեծանում, ճիշտ նույն կերպ էլ ամուսինները են կամաց-կամաց հասնում Մարգարտյա հարսանիքի տարեդարձի շեմին: Այն նշվում է ամուսնության օրից երեսուն տարի անց: Տարեցտարի նորանոր շերտեր ձեռք բերելով, ամուսնությունն աստիճանաբար հասնում է կատարյալ վիճակի: Ավանդույթի համաձայն ամուսինը կնոջը նվիրում է մարգարտաշար վզնոց` բաղկացած երեսուն հատ մարգարիտից` ի նշան ակնածանքի եւ երջանիկ տարիների: Հյուրերն իրենց հերթին նվիրում են ցանկացած իր, որը հակված է փայլելու:
Սուտակե հարսանիքը տոնում են քառասուն տարի անց: Սուտակը կրակի եւ սիրո քար է, խորհրդանիշը երբեք չմարող զգացմունքների: Գեղեցիկ ավանդույթ կա ամուսնական մատանիների վրա սուտակե քարեր տեղադրել: Կարելի է հետեւել այդ ավանդույթին, կամ էլ գնել նոր մատանիներ սուտակե քարերով: Հյուրերն իրենց հերթին պետք է կատարեն մեծ ծախսեր եւ նվիրեն թանկարժեք իրեր` տեխնիկա, արժեքավոր նկարներ, ինտերյերի դետալներ:
Ոսկե հարսանիքը անխոս համարվում է ամենակարեւոր, նշանակալից իրադարձությունը ամուսինների կյանում, իր տեղը զիջելով միայն առաջնեկի ծնունդին: Այն իրադարձություն, տոն է ողջ գերդաստանի համար: Տարեդարձը շնորհավորում են երեխաները, թոռները, բոլոր ընկերները: Կան մի շարք հետաքրքիր ավանդույթներ այդ օրվա հետ կապված: Ոսկե հարսանիքի առթիվ գնվում են նոր ոսկե մատանիներ, քանզի տարիների ընթացքում ամուսինների մատները ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Իսկ հին մատանիները նվիրում են երեխաներին: Երջանիկ զույգին ողողում են ոսկե մետաղադրամներով, բրնձով, ցորենով` մաղթելով նրանց բարեկեցություն եւ հետագա երջանիկ կյանք: Տոնակատարության ավարտից հետո ամուսինն ու կինը դեռ չհավաքած սեղանի շուրջ թեյ են խմում: Այս արարողությունը խորհրդանշում է նրանց միասնությունը սեփական տանը, ցույց տալիս, որ չնայած ամենին, հյուրերը, զավակները, ծանոթ-անծանոթները գալիս են եւ գնում, իսկ նրանց ստեղծած օջախի կրակը միշտ վառ են պահում միայն նրանք երկուսով:
Զմրուխտը հազվագյուտ եւ գեղեցկագույնս քար է: Զմրուխտե հարսանիքը շատ հազվադեպ հանդիպող երեւույթ է: Ամուսնության հիսունհինգ ամյակը նշել հաջողվում է ոչ բոլորին: Իսկական անակնկալ զմրուխտե հարսանիքի համար կարող է հանդիսանալ երեխաների եւ  թոռների կողմից կազմակերպված խնջույքը:
Միասին անցկացված համատեղ կյանքի վաթսուն ամյակը համարվում է Ադամանդե: Այս քարը ոչ միայն եզակի է, ապշեցուցիչ գեղեցիկ ու թանկարժեք, այլ նաեւ շատ ամուր: Այն ամուսնությունը, որը այսքան ժամանակ գոյատեւել է, այլեւս ոչինչ եւ ոչ ոք ի զորու չէ քանդել: Այդ օրը ամուսնական մատանիները զարդարվում են ադամանդներով: 


By Lianka)))

Քիմ Քարդաշյանը` ամսագրի առաջին համարի շապիկին




“Hearst Magazines International”-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Դունկան Էդվարթսը հայտարարել է, որ մարտին “Cosmopolitan”-ը սկսելու է թողարկել ամսագրի հայկական տարբերակը` նախնական շրջանում մոտ 5 հազար օրինակով :Cosmopolitan” բրենդը մեծ շրջանառություն ունի ամբողջ աշխարհում, եւ մենք ուրախ ենք, որ գարնանը կսկսենք թողարկել մեր 63-րդ տարբերակը` արդեն Հայաստանում: Հուսով ենք, որ “Cosmo”-ն կսիրվի հայ կանանց կողմից”,- նշում է “Hearst Magazines International”-ի նախագահ եւ գործադիր տնօրենը:

Ամսագրային ոլորտ միանգամից “Cosmopolitan”-ային թռիչքով է մուտք գործում Հրաչուհի Ութմազյանը:): Ասմունքող, հաղորդավարուհին ընտրվել է “Cosmopolitan Հայաստան”-ի գլխավոր խմբագիր. “Որպես խմբագիր` հեռուստատեսությունում աշխատելու երկար տարիների փորձ ունեմ: Ինչպես ասում են` այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում”:



Հայաստանում “Cosmopolitan”-ի պաշտոնական ներկայացուցիչները “կերեւան” փետրվարի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: “Նրանք ինձ հրավիրեցին համագործակցելու, բայց դա ընդամենը սկզբնական փուլն էր, որովհետեւ գլխավոր խմբագրի ընտրությունը այլ կերպ է կատարվել. տարբեր փուլեր եմ անցել: Սկզբում` հատուկ առաջադրանքի իրականացում, հետո հարցազրույց ռուսաստանյան “Cosmopolitan”-ի գլխավոր խմբագրի հետ, իսկ ամենավերջում` Ամերիկայի “Hearst International Magazines” ընկերության ղեկավարների”,- նշեց Հրաչուհի Ութմազյանը:




“Cosmopolitan Հայաստան”-ի գլխավոր խմբագիրը Bravo.am-ին ասաց` ամսագրի առաջին շապիկին Քիմ Քարդաշյանն է, ով պատասխանել է հայ ընթերցողների հարցերին. “ATV-ով անոնս էինք տվել, որ ցանկացողները կարող են հղել իրենց հարցերը”: Հրաչուհի Ութմազյանն այս ամիս մեկ շաբաթով Նյու-Յորք էր մեկնել` թրեյնինգի, բայց քանի որ Քիմը այդ ընթացքում քաղաքում չի եղել, նրա օգնականի հետ է կապ հաստատել. “Անձամբ Քիմի հետ կապ չունեցանք, էքսկլյուզիվ չստացվեց, բայց նա համաձայնեց այս ձեւաչափով համագործակցել, եւ մենք ուղարկեցինք ընթերցողի հարցերը”:

By Lianka))))

Մահացել է Էմմիի հայրը



Ցավալի լուր այս գիշեր ժամը 04:00-ին սրտի անբավարարությունից հանկարծամահ է եղել անվանի ճարտարապետ, Առնո Բաբաջանյանի քանդակի եւ մի շարք այլ աշխատանքների հեղինակ Դավիթ Բեջանյանը, ում հանրությունը ճանաչում է նաեւ որպես երգչուհի Էմմիի հայր եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանի ամուսին:






Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Էմմիի ծնողները ավտովթարի էին ենթարկվել, ինչի արդյունքում չկարողացան ներկա գտնվել դստեր մենահամերգներին:
“Եվրատեսիլ 2011”-ում Հայաստանը ներկայացնել պատրաստվող Էմմին մայիսի 10-ին ելույթ կունենա Դյուսելդորֆում: Հետաձգվել է միայն փետրվարի 26-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում կայանալիք` եվրատեսիլյան երգի ընտրությունը:
www.milkifashion.blogspot.com 
 ցավակցում է Նադեժդա Սարգսյանին եւ Էմմիին կորստի համար:


 By LIANKA


Քարդաշյաններ


Ընտանիքի եկամուտը 2010-ին 65 միլիոն դոլար է կազմել
“Եթե իմանայի, որ այս ամենն այսքան եկամտաբեր է լինելու, էլի երեխաներ կունենայի”,- հենց այս նախադասությունն է Քարդաշյանների բազմազավակ ընտանիքի մայր Քրիս Ջեները ասել “The Hollywood Reporter” ամսագրի հետ հարցազրույցի ընթացքում :) : Դե ինքներդ դատեք, 2010 թվականի ընթացում իր աշխատասեր դուստրերը վաստակել են 65 միլիոն ԱՄՆ դոլար:
Ամենից աշխատասերը Քիմ Քարդաշյանն է, նա բոլորից շատ է վաստակել: Ի դեպ, եթե ուզում եք, որ Քիմը ներկա գտնվի ձեր միջոցառմանը, վճարեք նրան 250 000 դոլար:
Մյուս քույրիկը` Քլոեն, իր հղիության մասին մեծ հաճույքով համաձայնվել է պատմել “Life and Style” ամսագրին 300 հազար դոլարի դիմաց:




By LIANKA